IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին

31.08.2020
Նոր ուսումնական տարվա մեկնարկի մասին
Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի տնօրենության որոշմամբ ուսումնական գործընթացը կսկսվի այս ուստարվա աշխատանքային պլանով նախատեսված և ՀՀ ԿԳՄՍ համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներից ավելի շուտ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ստեղծված արտակարգ իրավիճակի անհրաժեշտ կանոնների խիստ պահպանմամբ։ Մասնավորապես ս․թ․ օգոստոսի 24-ից արդյունավետությամբ իրականացվում են «ՆԶՊ» առարկայի դասերը։ Վարժարանի առաջին դասարանցիների նախապատրաստական առկա դասերը փոքր խմբերով կմեկնարկեն ս․թ․ օգոստոսի 31-ին։ Մյուս տարիքային խմբերի դասերի մեկնարկը կտրվի «Գրականություն» առարկայի ամենամյա քննությանը հաջորդող օրվանից, և մինչև սեպտեմբերի 15-ը ուսումնական գործընթացը կանցկացվի հեռավար եղանակով։ Գրականության քննությունը ևս այս տարի հիմնականում հեռավար կկազմակերպվի՝ բացառությամբ նորաբաց դասարանների։ Քննությունը և դասերը կկազմակերպվեն վարժարանի BBB հարթակում։ Վարժարանի տնօրենության նման որոշումը պայմանավորված է հետագայում ստեղծված իրավիճակից բխող զարգացումների անկանխատեսելիությամբ և ցանկացած ելքի դեպքում ժամանակ չկորցնելու, բացթողումներ չունենալու, դրանք հնարավորինս բացառելու նպատակով։ Ճանաչողական նպատակով առկա հանդիպումներ կկազմակերպվեն նաև նորաբաց դասարանների սովորողների հետ։ Ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ ծագած հարցերի պատասխանները կհնչեն վարժարանի դասարանների ծնողխորհրդի նախագահների և տնօրենության միջև առաջիկա օրերին կազմակերպվելիք առկա հանդիպում-քննարկումների ժամանակ։ Տնօրենություն
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College