IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՈւՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է․․․

27.08.2020
ՈւՍՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԸ  ՏՐՎԱԾ Է․․․
Աշխարհին պատուհասած համավարակով պայմանավորված՝ «Քվանտ» վարժարանում այս տարի խախտվեց տասնամյակների գեղեցիկ մի ավանդույթ․ քվանտականները ՆԶՊ դասերի՝ բանակային երկշաբաթյա կյանքի ձևաչափը փոխարինեցին քառօրյա դասընթացով։ Ս․թ․ օգոստոսի 24-ից մեկնարկեցին ռազմագիտության դասերը։ Նշենք, որ քառօրյա դասընթացի 2 օրը (I և IV) պարապմունքները կազմակերպվեցին առցանց տարբերակով՝ «Քվանտ» վարժարանի BBB հարթակում, իսկ մյուս երկուսը՝ կրակային և շարային պատրաստության գործնական մասը՝ «Քվանտ» վարժարանի բակում։ Աշակերտները վարժարան էին եկել փոքր խմբերով։ Կարևոր ենք համարում արձանագրել, որ ռազմագիտության տեսական գիտելիքների ամրապնդումը գործնականում կազմակերպվեց և իրականացվեց արտակարգ իրավիճակի անհրաժեշտ պայմանների խիստ պահպանմամբ։ ՆԶՊ դասերի թե՛ տեսական, թե՛ գործնական ժամերի այս ձևաչափով անցկացման արդյունավետությունը ապահովեցին վարժարանի համապատասխան ամբիոնի բարձրակարգ մասնագետներ Արտյոմ Միլիտոնյանը, Եղիշ Ներսիսյանը, Արմեն Ղասաբյանը։ Ուզում ենք հավատալ, որ այսուհետ քվանտականները ռազմական գրագիտության և հայրենասիրական դաստիարակության իրենց անփոխարինելի դասերը հնարավորություն կունենան ստանալու մեր հայրենիքի գողտրիկ անկյուններից մեկում՝ Աղավնաձորի ռազմամարզական ճամբարում։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College