IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․

26.09.2020
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ  ՀԱՂԹԱՐՇԱՎԸ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ  Է․․․
Երեք քվանտական և երեք մեդալ։ Ուսումնական տարվա փայլուն մեկնարկը տրված է և փառահեղ ընթացքով շարունակվում է։ 2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Օլիմպիադային մասնակից 87 երկրի 343 դպրոցականների պայքարում քվանտականները լավ արդյունք են արձանագրել․ մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։ «Քվանտ» վարժարանի՝ մեր հանրապետությունը ներկայացնող 3 մասնակիցն էլ արժանացել են մեդալների․ 12-րդ դասարանի սովորող Սամվել Անդրեասյանը նվաճել է արծաթե, իսկ Արայի Խալաթյանը (10-րդ դասարան) և Ալեքսանդր Աբելյանը (11-րդ դասարան)՝ բրոնզե մեդալներ։ Քվանտական օլիմպիականները իրենց երախտագիտությունն են հայտնում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանին և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանին։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշում էր կայացվել անցկացնել առցանց։ Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մեր օլիմպիականներին, թե՛ նրանց հաղթանակի բերկրանքը վայելողներին․․․
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College