IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

24.12.2018
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆՅԱՆ ՀՈՎԻՏ՝ ՊԻՔՍԱՐՏ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Գոհար Սագսյանի նախաձեռնությամբ այցելեցին «հայկական սիլիկոնյան հովիտ»՝ «ՊիքսԱրտ» ընկերություն։ Թափանցիկություն, սեփականատեր լինելու զգացողություն և եռանդ․․․ Այս արժեքներով է առաջնորդվում միջազգային հարթակում հայկական ամենահայտնի ստարտափը։ «ՊիքսԱրտը» իր տեսակով աշխարհում միակ լուսանկարների խմբագրիչն է, որը միաժամանակ նաև սոցիալական կայք է, որտեղ օգտատերերին թույլ է տալիս լուսանկարել և խմբագրել նկարները, կիսվել դրանցով «ՊիքսԱրտի» միլիոնավոր օգտատերերի հետ և այլ սոցիալական ցանցերում: 2011 թվականին հիմնադրված ստարտափը այսօր ունի ավելի քան 350 աշխատակիցներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, իսկ միլիոնավոր օգտատերերը աշխարհի տարբեր ծայրերից են։ Ի դեպ, ՊիքսԱրտը Չինաստանում գործող ոչ չինական ամենաշատ օգտագործվող հավելվածն է։ Քվանտականները ծանոթացան ընկերության ստեղծման հետաքրքիր պատմությանը, կառուցվածքին, տեխնիկական գործիքներին, ընկերության որդեգրած աշխատելաոճին՝ «no door policy»՝ առանց դռների քաղաքականությամբ. թե՛ տնօրենը, թե՛ աշխատակիցներն աշխատում են միևնույն մեծ սենյակում՝ համերաշխ ու ջերմ մթնոլորտում: Քվանտականներին ներկայացվեց նաև ընկերության նոր ձեռքբերման՝ արհեստական ինտելեկտի մասին, որը հնարավորություն է տալիս վերահսկել հավելվածի բովանդակությունը՝ օգտատերերին զերծ պահելով անընդունելի պատկերներից ու տեսարաններից։ Այցի ավարտին քվանտականները հնարավորություն ունեցան ծանոթանալու և զրուցելու ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի հետ։ Վերջինս շատ սիրալիր և սպառիչ պատասխանեց քվանտականների բազմաթիվ հարցերին։ Նա ոգևորեց և խրախուսեց նրանց՝ խորհուրդ տալով մտածել ինքնատիպ, կյանքի կոչել անհավանական թվացող գաղափարները և ամենակարևորը՝ դժվարություններից չընկրկել։ Պարոն Ավոյանն իր հերթին հարցեր ուղղեց քվանտականներին և իր գոհունակությունը հայտնեց այդքան պատրաստված և խելացի լինելու համար։ Բավականին տպավորիչ և ուսուցողական էքսկուրսիայից հետո քվանտականները հրաժեշտ տվեցին «ՊիքսԱրտի» հյուրընկալ աշխատակիցներին։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College