IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է...

09.09.2025
ՈՒՍՏԱՐՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է...
    «Քվանտ» վարժարանում ձևավորվել են բազում գեղեցիկ ավանդույթներ: Դրանցից մեկն էլ այն է, որ ուստարին ավարտում և հաջորդը սկսում ենք օլիմպիական հաղթանակներով: Այս տարին բացառություն չէ:
      Բուլղարիայի Շումեն քաղաքում օրերս ավարտվեց Եվրոպայի ջունիորների ինֆորմատիկայի 9-րդ օլիմպիադան, որտեղ ՀՀ պատվիրակությունը գրանցեց նշանակալի հաջողություններ։ Մեր երկիրը ներկայացնող 4-հոգանոց խմբում երեքը քվանտական պատանիներ էին, իսկ մեկը Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի աշակերտ: Մեծագույն ուրախությամբ նշում ենք, որ վարժարանի սաները կրկին պատվով ներկայացան միջազգային հարթակում՝ արձանագրելով հիանալի արդյունքներ: Մասնավորապես Հայկ Մանուկյանը արժանացավ արծաթե, իսկ Արեն Գրիգորյանը՝ բրոնզե մեդալների:
       Հայաստանի թիմը, փոքրաթիվ լինելով հանդերձ, ապացուցեց, որ ունի մեծ ներուժ և կարող է արժանիորեն մրցել եվրոպական լավագույնների հետ։ Հատկապես տպավորիչ է, որ մեր երկու քվանտականներն իրենց գիտելիքներով ու պատրաստվածությամբ հերթական անգամ բարձրացրին վարժարանի անունը միջազգային մակարդակում։
Ճանապարհը դեպի այս հաղթանակը հնարավոր դարձավ՝ շնորհիվ հովանավորների՝ «Քվանտ» վարժարանի, CodeSignal-ի և Improvis-ի, որոնց աջակցությամբ ապահովվեց թիմի մասնակցությունը Բուլղարիայում կայացած օլիմպիադային։
    Այս արդյունքը ոչ միայն ուրախություն ու հպարտություն է մեզ համար, այլև խրախուսանք՝ շարունակ զարգանալու, գիտելիքի հանդեպ սեր ու նվիրում սերմանելու։
Քվանտականները կրկին ապացուցեցին, որ հայ դպրոցականների միտքը սահմաններ չի ճանաչում։
Ջերմորեն շնորհավորում ենք հաղթողներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ:

Հ. Լ.
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College