IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ․․․

20.05.2025
ՏՈՆՈՒՄ ԵՆՔ ԳԵՂԵՑԻԿ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԸ․․․

    Հիմնադրման առաջին իսկ տարիներից «Քվանտ» վարժարանը նախաձեռնում և փայլուն իրականացնում է մի շարք ինքնատիպ մտահղացումներ: Դրանց շարքում բացառիկ տեղ ունի օժտված երեխաների մրցույթը:   

    Վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 30-րդ տարին է՝ կազմակերպում է մրցույթ «Մաթեմատիկա» առարկայից։

   Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։

    Տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։

   Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և այլք։ Այժմ նրանցից շատերը իրենց ոլորտների աշխարհում մրցունակ մասնագետներ են և ամեն անգամ՝ Հայաստան ժամանելիս, այցելում են հարազատ կրթօջախ ու իրենց փորձառությանը հաղորդակից դարձնում պատանի քվանտականներին:

   Քանի որ տարին հոբելյանական էր, մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո վարժարանի տնօրենությունը, ուսումնական մասի պատասխանատուները, ամբիոնի վարիչները և մաթեմատիկայի ամբիոնի աշխատակիցները վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնամարզական ճամբարում հավաքվեցին՝ տոնելու «Օժտված երեխաներ» ամենամյա մրցույթի 30-ամյակը: Բոլոր շնորհավորանքների, մաղթանքների մեջ գերիշխում էր այն խոր հավատը, որ այս բացառիկ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։

 

footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College