IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է ԲԵՄՈՒՄ...

29.04.2025
ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՄ Է ԲԵՄՈՒՄ...

«Քվանտ» վարժարանում պատանիների դաստիարակության գործում մեծապես կարևորում են մշակույթի դերն ու նշանակությունը: Մեր տաղանդավոր փոքրիկները մասնակցում են ոչ միայն տարբեր օլիմպիադաների, այլ նաև մշակութային միջոցառումների ու փայլում են ամենատարբեր բեմերում:

  Ս.թ. ապրիլի 17-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում կայացավ «Թանգարանի գաղտնիքը» ներկայացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-ամյակին: Ներկայացման գործուն մասնակիցներից էին նաև «Քվանտ» վարժարանի 5-1 և 5-3 դասարանների աշակերտուհիներ Մանե Հովհաննիսյանն ու Նարե Ծուլիկյանը: Նրանք իրենց երգերով ու դերասանական անթերի խաղով անմոռանալի պահեր պարգևեցին հանդիսատեսին: 

  Երևանի մանկապատանեկան կենտրոնի «Կամերտոն» վոկալ ստուդիայի և նրա ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանի այս հրաշալի նախաձեռնությունը մյուզիքլի միջոցով բացահայտեց թումանյանական անչափ գեղեցիկ ու կախարդական աշխարհը՝ սովորեցնելով բազում երեխաների սիրել գրականությունը, արվեստը և մեր ազգային ժառանգությունը:

  Ջերմորեն շնորհավորում ենք մշակութասեր քվանտականներին՝ նրանց մաղթելով նոր բեմեր ու բազում հրաշալի ներկայացումներ:

 

footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College