IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Ճանաչողական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Պարույր Սևակի տուն-թանգարան և Նորավանք

14.05.2018
Ճանաչողական էքսկուրսիա դեպի Խոր Վիրապ, Պարույր Սևակի տուն-թանգարան  և Նորավանք
Օրերս գովելի նախաձեռնությամբ հանդես եկան 9-3 դասարանի ծնողները, դասղեկ Ռ․ Արշակյանն ու աշակերտները․ կազմակերպել էքսկուրսիա դեպի Նորավանք։ Ընթացքում ոգևորվեցինք և ծրագրում ընդգրկեցինք նաև Խոր Վիրապն ու Պարույր Սևակի տուն-թանգարանը։ Ափսոս, որ էքսկուրսիայի օրը շատ անձրևոտ էր։ Բայց դա չխանգարեց երեխաների ընդհանուր ոգևորվածությանն ու խանդավառությանը։ Խոր Վիրապում բոլորն անխտիր մտան այն վիհերը, որտեղ ավելի քան 14 տարի պահվել է Տրդատ Գ Մեծի հրամանով մահվան դատապարտված Գրիգոր Ա Լուսավորիչը։ Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի կտոր հաց նետելով խոր վիհի մեջ: Հաջորդ կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանն էր։ Այստեղ մեծ հետաքրքրությամբ դիտեցինք Սարգիս Մուրադյանի կատարած մեծադիր, սիմվոլիզմով հագեցած որմնանկարները, լսեցինք մեծ բանաստեղծ-մտածողի ձայնագրված խոսքը, էքսկուրսավարի հետաքրքիր պատմությունները գրողի ծնողների, նրա ընտանիքի, զավակների մասին։ Այցի գնացինք նաև տուն-թանգարանի բակում, այգու կենտրոնում գտնվող գերեզմանին։ Անձրևը, սակայն, թույլ չտվեց, որ երեխաները ասմունքեին։ Դեպի Նորավանք․․․ Նորավանք տանող ճանապարհը անցնում է Գնիշիկ գետի 8 կմ երկարությամբ գեղատեսիլ կիրճով` շրջապատված բարձրաբերձ ժայռերով։ Տեղանքը հայտնի է իր բազմատեսակ ու բազմաբնույթ կենդանական ու բուսական տեսակներով։ Այստեղ, ըստ տեղացիների, հանդիպում է նույնիսկ կովկասյան ընձառյուծ։ Բնության ու ճարտարապետության մի յուրահատուկ համադրություն է Նորավանքը։ Վանքի պատմությունն անբաժանելի է միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի գործունեությունից։ Վանքը դիմացել է նույնիսկ 14-րդ դարի վերջում Լենկ Թեմուրի արշավանքներին։ Խոսքերով դժվար է նկարագրել այն մեծ բավականությունը, որ ստացանք Նորավանքում․ բնության գարնանային զարթոնք և հրաշալի ճարտարապետական կառույց։ Տպավորությունները շատ են, ոգևորվածությունը՝ մեծ․․․
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College