IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Քվանտականների հետազոտական աշխատանքի նյութը ժամանակակից գրողի ստեղծագործությունն է․․․

11.04.2018
Քվանտականների հետազոտական աշխատանքի նյութը ժամանակակից գրողի ստեղծագործությունն է․․․
«Քվանտ» վարժարանում անհատի ձևավորման գործում մշտապես կարևորվել է գրականության դերը։ Աշակերտները թե՛ դասերի, թե՛ հետազոտական աշխատանքի շրջանակում հնարավորություն ունեն ծանոթանալու ոչ միայն դասական, այլև ժամանակակից գրականության լավագույն ներկայացուցիչների ստեղծագործություններին։ Վարժարանի 8-2 դասարանի աշակերտներ Դավիթ Խաչիկյանը, Համբիկ Ղարիբյանը և Մհեր Մկրտչյանը «Գրականություն» առարկայի հետազոտական աշխատանքի համար ընտրել են ժամանակակից արձակի ինքնատիպ ու պայծառ ներկայացուցիչներից մեկի՝ Գրիգի «Հիսուսի կատու» ժողովածուն։ Գրքի պատմվածքները կարդալուց և հանգամանորեն ուսումնասիրելուց հետո տղաները ցանկություն հայտնեցին հանդիպել հեղինակի հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները։ Վարժարանի լավագույն բարեկամ Գրիգը սիրով ընդունեց հրավերը։ Հանդիպումը ակնկալածից ավելի լավ ստացվեց։ Զրույցն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում։ Գրիգի անմիջականությունն ու անկեղծությունը միանգամից փոխանցվեցին տղաներին․ նրանք իրենց հարցադրումներով նպաստեցին բազմաբովանդակ ու բազմաշերտ զրույցի ծավալմանը։ Ջերմ ու դրական հույզերը, Գրիգի խոր ու տպավորիչ մեկնաբանությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ տղաները հետազոտական աշխատանքի թեմայի ընտրության հարցում չեն սխալվել։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College