IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՈՒԺԸ ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՆԱԵՎ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․

07.10.2024
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՈՒԺԸ ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՆԱԵՎ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․

Հոկտեմբեր ամիսը նշանավորվեց «Գիտության շաբաթ» առաջին համազգային փառատոն-ցուցադրությամբ։ Հոկտեմբերի 1-6-ը մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում անցկացվեց Գիտության փառատոն, որին գործուն մասնակցություն ցուցաբերեցին ՀՀ կրթական-գիտական մի շարք կառույցներ, կազմակերպություններ, գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանը։

Փառատոնի շրջանակում անցկացվեցին բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։

Այս տարվա միջոցառումների հիմնական թեման էր «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», որն ընդգծում է գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք դարձնելու մեծ ցանկությունը։
«Քվանտ» վարժարանը իր ընդգրկուն ու տպավորիչ տաղավարով գիտությունը սիրող ու գնահատող հանրությանը ներկայացավ հոկտեմբերի 5-6-ին՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր» խորագրով ներկայացնելով վարժարանի սովորողների հետազոտական արդյունավետ գործունեության արգասիքները։
Գիտական ֆանտաստիկան միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել գիտնականների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն:

Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ երկու օրերն էլ անցան հագեցած իրադարձություններով, մասնավորապես վարժարանի տաղավարի այցելուները մեծապես հետաքրքրված էին ոչ միայն քվանտականների ստեղծած սարքերով, այլև դրանց մասին հենց սարքերը պատրաստած պատանիների շքեղ ու տպավորիչ ներկայացմամբ։

Հետազոտող քվանտականների գիտական հետաքրքրությունների շրջանակը բազմաշերտ է՝ անօդաչու թռչող սարք, առարկային հետևող ռոբոտ, բիոնիկ ձեռք, կամայական օբյեկտի հետևող ինքնավար համակարգ 1, նշանառության համակարգով ռոբոտ, ուլտրաձայնային ռադար, վճարային համակարգ, քվադրակոպտեր, արհեստական քիթ․․․ Այս շարքը երկար կարելի է շարունակել։

Փառատոնի երկու օրերին պատանի քվանտականները վարժարանի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, բարձրակարգ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի ղեկավարությամբ, մեծագույն ջերմեռանդությամբ ներկայացրին իրենց գիտական հետազոտությունների շրջանակը, պատասխանեցին այցելուներին հուզող բոլոր հարցերին և մեծ խանդավառություն առաջացրին վարժարանի տաղավար այցելած ինչպես տարբեր ոլորտների արհեստավարժ մասնագետների, այնպես էլ իրենց տարեկից պատանիների շրջանում։

Նմանատիպ միջոցառումները հիանալի հնարավորություն են բացահայտելու գիտելիքի անեզր աշխարհը և հանրությանը ներկայացնելու այդ բացահայտումների արդյունքները։                                                                                                       Հ․Լ․

 

footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College