IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԱՌՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է...

28.06.2024
ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԱՌՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է...

1 ՈՍԿԻ, 3 ԱՐԾԱԹ, 1 ԲՐՈՆԶ.

Ամփոփվեցին ս. թ. հունիսի 20-23-ը կիրառական կենսաբանության՝ Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացված միջազգային 4-րդ օլիմպիադայի (IABO) արդյունքները:

Ուրախությամբ արձանագրենք, որ Հայաստանը ներկայացնող 8 մասնակիցն էլ արժանացել են մեդալների. նրանցից 5-ը քվանտական պատանիներ են:

Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել են նախնական երկու փուլերը՝ հնարավորություն ստանալով մասնակցելու եզրափակիչ փուլին: Վերջինիս տարբեր երկրների (Հայաստան, ԱՄՆ, Բանգլադեշ, Ինդոնեզիա, Թաիլանդ, Մալազիա, Նեպալ, Ֆիլիպիններ) ավելի քան 100 պատանիների հետ մրցելով՝ քվանտականները համալրել են վարժարանի օլիմպիական մեդալաշարը:

Ոսկե մեդալ է նվաճել 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանը: Արծաթե մեդալների են արժանացել 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը և Հրաչյա Սևոյանը, 9-րդ դասարանի աշակերտ Անի Գևորգյանը: Բրոնզե մեդալ է ստացել 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը։

Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի լավագույն շրջանավարտներից, ներկայումս վարժարանի կենսաբանության ամբիոնի խոստումնալից ուսուցիչ Վահագն Գևորգյանը։

Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մեդալակիրներին՝ մաղթելով, որ նրանց հաղթական ընթացքը շարունակվի այս տարվա միջազգային բոլոր օլիմպիադաների մասնակից քվանտականների կողմից:

                                                                                                                        Հ.Լ.

footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College