IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲ

27.11.2023
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ԴՐՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՍԿԻԶԲ

     Ներկայիս բարդ ու ծանր ժամանակներում համաշխարհայնացման հորձանուտի մեջ հայտնված անհատի համար առավել քան կարևոր են ազգային արժեքներից չնահանջելը, ազգային արժեհամակարգի կրողը լինելը։ Այդ գիտակցումով «Քվանտ» վարժարանում մշտապես կազմակերպվում են հայրենաճանաչության ամրապնդմանն ուղղված տարբեր միջոցառումներ։ Դրանցից է նաև վարժարանի հայոց լեզվի ու գրականության և պատմության ամբիոնների նախաձեռնությամբ կազմակերպված ու անցկացված «Հայագիտակ» մրցույթը, որը նախատեսված է 6-8-րդ դասարաններում սովորողների համար։ Տեսակի մեջ եզակի այս մրցույթում հայրենագիտական առարկաներից («Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայ մշակույթ», «Հայոց եկեղեցու պատմություն»)։

    Մրցույթի համար ձևավորվել է հատուկ հանձնաժողով ԵՊՀ և վարժարանի հայոց լեզվի, գրականության, պատմության ու աշխարհագրության ամբիոնների մասնագետների մասնակցությամբ։ Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Հովիկ Գրիգորյանն է։

   Մրցույթը առաջին տարվա համար արձանագրել է հիանալի արդյունք․ գրանցվել են 6-8-րդ դասարանների շուրջ յոթ տասնյակ սովորողներ։

    Յուրաքանչյուր տարիքային խմբում փայլուն արդյունք ցուցաբերած, ամենաբարձր միավորներ հավաքած 3-5 աշակերտները վաստակած միավորների վարկանիշային սկզբունքով արժանացան լուրջ մրցանակների։ Մասնավորապես վարժարանի 7-2 դասարանի սովորող Ռոբերտ Գեղամյանը արժանացավ 1-ին կարգի (200 000 դրամ), Լինա Եդիգարյանը (7-5) և Արսեն Արզումանյանը (7-4)՝ 2-րդ կարգի (150 000-ական դրամ), Արարատ Հակոբյանը (7-5), Ռիտա Հակոբյանը (7-5), Սիլվա Միքայելյանը (8-4), Ալեքս Պողոսյանը (8-5), Դավիթ Սուքիասյանը (9-5)՝ 3-րդ կարգի (100 000-ական դրամ) մրցանակների։

   Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մրցանակակիրներին, թե՛ հանձնաժողովի անդամներին՝ խորապես հավատալով, որ «Հայագիտակ» մրցույթը կմեծացնի իր ընդգրկումները և շատ արագ կարձանագրի նորանոր հաղթանակներ՝ նպաստելով հայրենաճանաչության չափազանց կարևոր գործին։                                                Հ ․ Լ․

Հանձնաժողովի որոշմամբ «Հայագիտակ» մրցույթի մրցանակային ֆոնդը

հաղթողների միջև բաշխվել է հետևյալ կերպ

7-րդ դասարան

 

 

Աազգանունը անունը

Դասարանը

Մրցանակը

Պարգևատրում

1.                   

Գեղամյան Ռոբերտ

72

I կարգ

200․000 ՀՀԴ

2.                   

Եդիգարյան Լինա

75

II կարգ

150,000 ՀՀԴ

3.                   

Արզումանյան Արսեն

74

II կարգ

150,000 ՀՀԴ

4.                   

Հակոբյան Արարատ

75

III կարգ

100,000 ՀՀԴ

5.                   

Հակոբյան Ռիտա

75

III կարգ

100,000 ՀՀԴ

6.                   

Մաթևոսյան Հմայակ

74

Գով.

 

7.                   

Աթոյան Սամվել

73

Գով.

 

 

 

8-րդ դասարան

 

Աազգանունը անունը

Դասարանը

Մրցանակը

Պարգևատրում

8.                   

Միքայելյան Սիլվա

84

III կարգ

100,000 ՀՀԴ

9.                   

Պողոսյան Ալեքս

85

III կարգ

100,000 ՀՀԴ

10.               

Գրիգորյան Ալեքսանդր

85

Գով.

 

11.               

Ծուլիկյան Սոֆի

85

Գով.

 

 

9-րդ դասարան

 

Աազգանունը անունը

Դասարանը

Մրցանակը

Պարգևատրում

12.               

Սուքիասյան Դավիթ

95

III կարգ

100,000 ՀՀԴ

13.               

Հովսեփյան Ալբերտ

95

Գով.

 

 


footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College