IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԻՑ ՄԻՆԵՎ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

30.09.2023
ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԻՑ ՄԻՆԵՎ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
      Անհատի ազգային դաստիարակության գործում մեծապես արժևորվում է պատմության
կարևորագույն դրվագների խոր իմացությունը: Քվանտականները ոչ միայն փայլուն տիրապետում են հայ ժողովրդի պատմության ողջ ընթացքին, այլև հայի արժեհամակարգի անփոխարինելի բաղադրիչների կրողներն են: Դրա փայլուն վկայությունն է վերջերս հանդիսատեսի դատին ներկայացված ազդեցիկ միջոցառումը, որը կազմակերպել էր վարժարանի աշակերտական խորհուրդը:
     Սեպտեմբերի 16-ին «Քվանտ» վարժարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ մշակութային
միջոցառում, որտեղ ներկայացվեց հայ ժողովրդի պատմությունը՝ սկսած Նոյ նահապետից մինչև 3-րդ հանրապետություն, խոսվեց Հայկ նահապետի, մեր հզորագույն թագավորների, «Սասնա ծռեր» էպոսի և պատկաման շատ այլ իրադարձությունների մասին։ Ուշագրավն այն է, որ այս բեմականացումը ներկայացվել է նաև Ուզբեկստանում` «Համագործակցության երեխաներ» ԱՊՀ միջազգային երիտասարդական ֆորումի ժամանակ։
         Ներկայացման ժամանակ դրված էր հանգանակության արկղիկ, որտեղ ունկնդիրները ցանկության դեպքում փոքրիկ հանգանակություն կատարեցին: Հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Արցախում մինչև 1 տարեկան երեխաների համար բարեգործական ծրագրի։
Ներկայացման դրական ու բարի ավարտը, հանդիսատեսի խոր հուզումը, զգայական գերհագեցած
տրամադրությունները վառ վկայությունն են այն փաստի, որ հայ ժողովրդի պատմությանը քաջածանոթ քվանտականները կարողանալու են կերտել մեր հայրենիքի վաղվա լուսավոր օրը. հայի լուսավոր օրը դեռ գալու է:

                                                                                                                                         Հ.Լ.
Հ. Գ. Միջոցառմանը տեսագրությունը կարող եք դիտել այս հղումով: 
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College