IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՕՐԻՆԱԿ

06.05.2023
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ԳԵՂԵՑԻԿ ՕՐԻՆԱԿ
Հետազոտական աշխատանքները «Քվանտ» վարժարանում աշակերտների հմտություններն ու կարողությունները ստուգելու և ավելացնելու լավագույն գործիքներից մեկն են: Աշխարհագրությունն էլ աշակերտների՝ հետազոտական աշխատանք կատարելու ամենանախընտրելի ուղղություններից մեկն է: Ելնելով առարկայի առանձնահատկություններից՝ աշակերտներին առաջադրվում է բնական ու սոցիալ-տնտեսական երևույթների, իրական կյանքի խնդիրների տարածական օրինաչափությունների ու առանձնահատկությունների լայն սպեկտր, որոնք էլ դառնում են նրանց ուսումնասիրության օբյեկտը և առարկան, իսկ դաշտային հետազոտություններն ու տարածական վերլուծությունների գործիքների կիրառությունը՝ շահեկան հավելում կրթական գործընթացին: Այս տարի «Քվանտ» վարժարանը և «Գեովայբ» ՍՊԸ-ն աշխարհատարածական ուսումնասիրությունները և գործիքները դպրոցական կրթության ոլորտում ներդնելու հարցում հիմնեցին կայուն համագործակցություն, որի շրջանակներում քվանտական մի խումբ պատանիներ հնարավորություն ստացան իրենց կրթությունը համալրելու «Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի» (GIS) կիրառման հմտություններով և կարողություններով: Արդյունքում մի քանի հետազոտական աշխատանքներ իրականացվեցին ՀՀ տարբեր մարզերում խաղողի այգիների և արևային էլեկտրակայանների տեղաբաշխման լավագույն վայրերի ընտրության շուրջ: «Գեովայբ» ՍՊԸ մասնագետները «Քվանտ» վարժարանի մասնագետներին և աշակերտներին շարունակաբար ու սիրով փոխանցեցին ինչպես գործիքներ, այնպես էլ տարածական վերլուծություններ կատարելու գիտելիքներ, ինչի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում կազմակերպության համահիմնադիր Բագրատ Բալաբանյանին, բիզնեսի զարգացման ղեկավար Տիգրան Բաղիյանին և ԱՏՀ մասնագետ Կարեն Հարությունյանին: Ուզում ենք հավատալ, որ այդ համագործակցությունը նոր, հեռանկարային նախագծերի հիմք կդառնա։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College