IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը

22.02.2023
Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը
Մայրենի լեզվին նվիրված օրը «Քվանտ» վարժարանում այս տարի նշանավորվեց արդեն ավանդույթ դարձած գեղեցիկ միջոցառմամբ։ 2019 թվականին վարժարանում սկիզբ դրված հիանալի նախաձեռնության շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստել էին գրքեր։ Միջոցառումն ավելի է արժևորվում նրանով, որ փոքրիկ քվանտականները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության․ բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է։ Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 400 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, հյուրեր։ Թումանյանական ոգին թևածում էր ամենուր։ Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր դրամ, կտրամադրվի 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների ընտանիքներին։ Ուշագրավ է այն, որ ցուցահանդես-վաճառքի մի քանի հարյուրի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում: Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար: Հ․Լ․
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College