IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԳԵՂԱԳԵՏ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ

05.12.2022
ԳԵՂԱԳԵՏ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕՐԱԳՐԻՑ
«Քվանտ» վարժարանի ուսումնական գործընթացում կարևոր տեղ ունի սովորողների գեղագիտական դաստիարակությունը։ Այդ նպատակով վարժարանի տարբեր դասարանների դասղեկները իրենց աշակերտներին տանում են մշակութային տարբեր օջախներ՝ հաղորդակից դարձնելու դասական արվեստի առանձնահատկություններին։ Օրերս վարժարանի 5-3 դասարանի սովորողները դասղեկ, նաև հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Ս․ Մաթևոսյանի ուղեկցությամբ եղան Սերգեյ Փարաջանովի թանգարանում։ Նրանք ծանոթացան թանգարանի հիմնական հավաքածուին, որը բաղկացած է արվեստագետի մոտ 600 աշխատանքներից՝ գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ։ Փարաջանովյան թեև բարդ, բայց յուրօրինակ ու գունեղ աշխարհը չափազանց տպավորեց աշակերտներին։ Անպետք իրերից արվեստի գլուխգործոցներ ստեղծելը քչերի մենաշնորհն է։ Փարաջանովը նաև սրանով է տարբերվող ու առանձնահատուկ։ Քվանտականները շատ բան գիտեին հանճարեղ արվեստագետի մասին, սակայն այս էքսկուրսիան էլ ավելի ամբողջական ու համապարփակ դարձրեց նրանց գիտելիքը՝ մեծապես նպաստելով արվեստի նկատմամբ սիրո և հատուկ վերաբերմունքի ձևավորմանը։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College