IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

04.12.2022
ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
Քվանտականները մեծապես հետաքրքրված են մեր ժողովրդի պատմությամբ, պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկություններով։ Դրա վառ վկայություններից է այն, որ պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպվում պատմամշակութային տարբեր վայրերում, թանգարաններում։ Վերջերս վարժարանի 7-4 դասարանի սովորողները դասղեկ, նաև ֆիզիկայի ուսուցչուհի Լ․ Մանուկյանի ուղեկցությամբ եղան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Նրանք շրջեցին թանգարանի՝ մշտական ցուցադրության համար նախատեսված սրահներում, մեծ հետաքրքրությամբ Ուրարտուի պատմությանը, զարգացած տնտեսությանը, ճարտարապետությանն ու կերպարվեստին, ոռոգման և ամրաշինական համակարգերին, որմնանկարչությանը, խեցեգործությանը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներին։ Տեսան նաև Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։ Ցուցասրահներից հետո պատանի քվանտականները եղան նաև Էրեբունի սարում, ծանոթացան նաև հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։ Այս էքսկուրսիան էլ ավելի ամրապնդեց վարժարանում հայոց պատմության դասերի ժամանակ սովորած նյութը։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները մեծապես կարևոր են սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացում։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College