IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

11.11.2022
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Վերջերս «Քվանտ» վարժարանում էր քվանտականների լավագույն բարեկամ, աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ամբիոնի վարիչ Ալեքսեյ Սեմյոնովը։ Մեծանուն գիտնականի և քվանտականների բարեկամությունը արդեն տարիների պատմություն ունի։ Այս անգամ ևս նրա այցը նշանավորվեց մի շարք հետաքրքիր միջոցառումներով։ Սեմյոնովը մի քանի սեմինար անցկացրեց վարժարանի հիմնադիր դպրոցի ուսուցիչների հետ։ Նպատակը փորձի փոխանակումն էր։ Գիտնականը նշեց, որ իրենք էլ մշակված ծրագիր ունեն տարրական դասարաններում սովորողների համար։ Նրան հետաքրքրում էր, թե վարժարանի տարրական դասարաններում «Մաթեմատիկա» առարկան ինչպես են սովորեցնում, ինչ մեթոդներ են կիրառում՝ ուսուցման գործընթացը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ուշագրավն այն էր, որ մեծանուն գիտնականը ներկայացրեց նաև իր փորձը տարրական դասարաններում ոչ ստանդարտ և հետաքրքիր ձևով մաթեմատիկայի մատուցման ձևերի ու մեթոդների մասին, մեծապես կարևորեց տարրական դպրոցում նաև մյուս առարկաների դասավանդման ժամանակ մաթեմատիկական մեթոդների կիրառման մասին։ Սեմյոնովը հանդիպում ունեցավ նաև վարժարանի բարձր դասարաններում սովորող, օլիմպիական խմբակների մասնակից քվանտականների հետ, որոնք մաթեմատիկայով մեծապես հետաքրքրված են։ Նրանց հետ քննարկեց գիտական մի շարք խնդիրներ, որոշակիորեն հասկացավ քվանտականների գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Հենց այդ քննարկման ավարտին էլ նա ձևավորեց քվանտական սովորողների խումբ՝ վերջիններիս հետ սկսելով հետազոտական աշխատանքի հետաքրքիր մի նախագիծ՝ մաթեմատիկական արդի խնդիրների վերաբերյալ։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ հանդիպումները մեծապես կնպաստեն գիտնական քվանտականի կերպարը առավել ամբողջական դարձնելուն՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանը գիտակրթական մի յուրօրինակ դարբնոց է։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College