IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԹԱՏԵՐԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

21.10.2022
ԹԱՏԵՐԱՍԵՐ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՍԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
«Քվանտ» վարժարանի ուսուցիչները, դասղեկները քաջ գիտակցում են, որ անհատի ձևավորման գործում շատ կարևոր դեր ունի արվեստը։ Սովորողներին դասական արվեստի լավագույն նմուշներին հաղորդակից դարձնելը վարժարանի ուսումնադաստիարակչական գործընթացում մեծ տեղ ունեն։ Օրերս վարժարանի 8-4 դասարանի սովորողները դասղեկ Փ․ Դավթյանի ուղեկցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում էին, որտեղ ներկայացվում էր հայ դասական գրականության լավագույն նմուշներից մեկը՝ «Պեպո» պիեսը: Հայ բեմը շատ է պեպոներ ունեցել։ Այս անգամ Պեպոյի կերպարը մարմնավորում էր Տիգրան Ներսիսյանը: Զիմզիմովի դերակատար Արմեն Մարությանն էր։ Ծանոթ լինելով պիեսի բնագրային տարբերակին՝ քվանտականները մեծ հետաքրքրությամբ էին դիտում ներկայացումը՝ փորձելով գտնել սյուժետային տարբերությունները։ Ինչպես նշեց դասղեկ Փ․ Դավթյանը, 19-րդ դարի դրամատուրգի պիեսում ներկայացված գաղափարական հարցադրումները և կերպարները այսօր էլ արդիական են․ Պեպոյի, Զիմզիմովի ու մեր ժամանակների առնչություններն ակնհայտ են։ Ստեղծագործական խմբին հաջողվել է նոր լուծումներով հանդիսատեսին ներկայացնել դասական, բայց նաև այսօրվա շնչով հագեցած ներկայացում:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College