IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

«Կորիզ» մրցույթում հաղթում է «Քվանտ» վարժարանը

26.09.2022
 «Կորիզ» մրցույթում հաղթում է «Քվանտ» վարժարանը
Թե՛ տեղական, թե՛ միջազգային տարբեր մրցույթների մասնակցելը, մշտապես լավ մարզավիճակում լինելն ու գերազանց հաջողություններ արձանագրելը դարձել է յուրաքանչյուր քվանտականի սրբազան պարտքը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ փոքրիկ քվանտականները փայլուն արդյունք են արձանագրում նաև «Կորիզ» մրցույթում։ «Կորիզը» համադպրոցական առցանց մրցույթ է, որի նպատակն է բացահայտել դպրոցական տաղանդներ, խրախուսել նրանց կրթվելու մղումը՝ մեծարելով այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ Առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված Koreez առցանց մրցույթին մասնակցում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հանրակրթական և մասնավոր բոլոր դպրոցների 5-12-րդ դասարանի աշակերտները` անկախ առաջադիմությունից: Մրցույթն անցկացվում է առցանց տարբերակով, բաղկացած է երկու փուլից և մրցանակաբաշխությունից։ 2022թ․ սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Koreez կրթական շարժման 2022 թվականի ամփոփիչ երեկոն՝ մրցանակաբաշխությունը: «Քվանտ» վարժարանի աշակերտները փայլուն են ներկայացել համադպրոցական այդ մրցույթում՝ ուժերը չափելով ՀՀ և ԱՀ մի շարք դպրոցների մի քանի հազար աշակերտների հետ։ 6-րդ դասարանի լավագույն եռյակում ընդգրկված աշակերտներից երկուսը քվանտականներ են՝ Էդգար Գրիգորյան (1-ին կարգ), Տիգրան Հախեյան (3-րդ կարգ): 8-րդ դասարանի հաղթող եռյակում է նաև քվանտական Սամվել Հարությունյանը (2-րդ կարգ)։ «Քվանտ» վարժարանը ճանաչվեց Koreez կրթական շարժման 2022 թվականի լավագույն արդյունքներ ունեցող դպրոց և կստանա դրամական պարգև։ Koreez համադպրոցական կրթական շարժումը, իր շուրջ համախմբելով երեք տասնյակից ավելի հայտնի տեխնոլոգիական ընկերություններ, Հայաստանի կրթությամբ մտահոգ բազմաթիվ մարդկանց, կարողացավ իրականացնել իր առջև դրված կարևոր երկու նպատակները՝ առաջին անգամ Հայաստանում իրապես խրախուսել աշակերտների կրթվելու մղումը և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող քվանտականներին՝ նրանց մաղթելով նորանոր նվաճումներ։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College