IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...

10.06.2022
Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...
«Քվանտ» վարժարանը մեծապես կարևորում է համագործակցությունը ոչ միայն գիտական-կրթական ոլորտում հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, այլ նաև անվանի գիտնականների հետ: Նմանատիպ համագործակցության շրջանակում «Քվանտ» վարժարան այցելեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, քիմիայի թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ Արտեմ Օհանովը: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Մեծանուն գիտնականը «Քվանտ» էր եկել վարժարանի՝ 2008թ. շրջանավարտ Հայկ Զաքարյանի հրավերով և հանդես եկավ չափազանց հետաքրքիր ու ընդգրկուն դասախոսությամբ՝ շուրջ 2 ժամ մեծապես կլանելով լսարանին: ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսորը դասախոսության ընթացքում ներկայացրեց իր կողմից մշակված «USPEX» մեթոդը, որը թույլ է տալիս կանխատեսելու նոր նյութեր, դրանց կառուցվածքը և հատկությունները: Նրա կողմից մշակված բյուրեղային կառուցվածքի կանխատեսման եզակի մեթոդը ներկայումս կիրառում են աշխարհի բազմաթիվ հետազոտողներ: Հանդիպման մասնակիցները մեծապես հետաքրքրված էին մեծանուն գիտնականի կերպարով ու գործունեությամբ և հյուրին ուղղեցին բազում հարցեր: Արտեմ Օհանովը հայտնի է նոր նյութերի համակարգչային դիզայնի եւ բյուրեղային կառուցվածքների կանխատեսման մեթոդների ստեղծման, ինչպես նաեւ բարձր ճնշումների քիմիայի եւ մոլորակի ընդերքի նյութի ուսումնասիրություններով, ինչի վերաբերյալ ևս հնչեցին հարցեր: Մեր հայրենակից անվանի գիտնականի հետ հանդիպմանը մասնակցում էին «Քվանտ» վարժարանի տարբեր դասարանների սովորողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր: Հանդիպման ավարտին արձանագրվեց, որ չափազանց արդյունավետ այս դասախոսությամբ դրվեց «Քվանտ» վարժարանի և անվանի գիտնականի բարեկամության հիմքը:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College