IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...

20.04.2022
Բարի գործեր անելը քվանտականի կենսակերպն է...
«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորել են բարի գործը և առիթը բաց չեն թողել բարեգործական տարբեր նախաձեռնությունների մասնակցելու: 2019 թվականին վարժարանում սկիզբ դրվեց մի հիանալի նախաձեռնության։ Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստում են գրքեր։ Ուշագրավն այն է, որ երեխաները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության։ Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 300 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։ Հայր Զաքարիան միջոցառման հատուկ հյուրն էր, նա Աստվածաշնչի մասին պատմություններ պատմեց աշակերտներին։ Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն հարյուր հազար դրամ, տրամադրվեց Շենգավիթ վարչական շրջանի՝ 44-օրյա պատերազմում զոհված 11 հայորդիների ընտանիքներին։ Ուրախալին այն է, որ շուրջ ցուցահանդես-վաճառքի շուրջ երեք հարյուր գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում: Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College