IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

30.12.2021
ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
Հարգելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, ավարտվում է 2021 թվականը։ Այն մեր պետության ու ժողովրդի համար հագեցած էր մի շարք դժվարություններով, լուրջ մարտահրավերներով։ «Քվանտ» վարժարանը չէր կարող անմասն մնալ դրանցից։ Սակայն տարին քվանտականների համար նշանավորվում է նաև բազում հաջողություններով, լրջագույն նվաճումներով։ 2021 թ․ ողջ ընթացքում «Քվանտ» վարժարանի սաները միջազգային հեղինակավոր օլիմպիադաներում արժանացել են 20 մեդալի՝ 5 ոսկի, 7 արծաթ, 8 բրոնզ։ Ուշագրավն այն է, որ քվանտականները հաղթանակներ են արձանագրում ոչ միայն անհատական, այլ նաև թիմային հաշվարկով, մասնավորապես հունվար ամսին Ժաուտիկովյան 17-րդ միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանը ներկայացնող 7-հոգանոց թիմը, 20 երկրների 146 թիմերի հետ մրցելով, գրավում է առաջին տեղը։ Գարնանը վարժարանի թիմը (Դավիթ Գյուլամիրյանը, Կարեն Ալեքսանյանը և Ռոբերտ Սիմոնյանը)՝ ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ և արհեստավարժ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ, նախ հաղթում է գիտության համադպրոցական փառատոնի Հայաստանի փուլում, ապա իր ստեղծած «Արհեստական քթով» (խումբը ներկայացնում է չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ») մեծապես տպավորում գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին և զբաղեցնում 4-րդ հորիզոնականը։ Օրերս արձանագրվում է քվանտականների թիմային հերթական հաղթանակը․ աշխարհի մի շարք երկրների շուրջ 50 թիմերի հետ մրցելով՝ «Քվանտ» վարժարանի՝ 8 պատանուց կազմված թիմը 51 միավորով գրավում է առաջին տեղը՝ 18 միավորով գերազանցելով Նյու Դելիի՝ 2-րդ հորիզոնականում հայտնված թիմին։ Ուզում ենք հավատալ, որ օլիմպիական հաղթարշավում փայլուն մասնակցությունը քվանտականները կշարունակեն նաև գալիք տարում։ Ուզում ենք հավատալ, որ գալիք տարում կշտկվեն նաև արձանագրված որոշ թերություններ։ Դեռ կան հրատապ լուծման կարոտ խնդիրներ և նոր մարտահրավերներ, որոնք պահանջում են բոլորիս համատեղ ջանքն ու աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու դավանած արժեքները պիտի իրական դարձնեն բոլոր համարձակ նախաձեռնությունների կյանքի կոչելը: Սիրելի՛ քվանտականներ, ջերմորեն շնորհավորում ենք գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով քաջառողջություն, առաջընթաց, միայն դրական լիցքեր, հույս, հավատ, սեր՝ բոլոր դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու և անվտանգ ու ապահով պետություն ունենալու, խաղաղ և բարօր կյանքով ապրելու համար: Թող 2022 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի, լավատեսությամբ լցնի բոլորիս հոգիները, իրական երջանկությունը և հաջողությունը հասանելի ու տեսանելի լինեն բոլորիս: Բոլորիս ընտանիքներում և մեր հայրենիքում թևածեն լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը: Սերը, հոգատարությունն ու փոխըմբռնման մթնոլորտը թող տիրեն յուրաքանչյուրիդ տանն ու ընտանիքում: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ․․․ «Քվանտ» վարժարանի տնօրենություն
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College