IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

30.12.2021
ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․
Անցնող տարվա ավարտը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ․ ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Վարժարանի դահլիճում աշխույժ եռուզեռ է․ հավաքված աշակերտները, ուսուցիչները, ծնողները անհամբեր սպասում են արդյունքների հրապարակմանը։ Հնչում է վարժարանի հիմնը։ Քվանտականները հոտնկայս լսում են այն, ապա միջոցառման վարող, վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Ս․ Սուվարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված քվանտականների պայծառ հիշատակը։ Ամփոփվում են մի քանի մրցույթներ։ Նախ՝ մեծարվում, մեծ գնահատանքի ու արժեքավոր նվերների են արժանանում ուստարվա առաջին կիսամյակում միջազգային օլիմպիական հաղթարշավում իրենց փայլուն դրսևորած մի խումբ քվանտականներ։ Ամառային հանձնարարությունների համար հայտարարված մրցույթի հաղթողներին հանձնվում են իրենց դիպլոմները։ Ա․Օսկանյանի անվան հուշամրցույթի հաղթող աշակերտները ևս ստանում են իրենց դիպլոմները։ Մրցանակի են արժանանում նաև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի հաղթողները՝ 10-2 դասարանի սովորողները, խաղաշրջանի լավագույն խաղացող Նարեկ Գրիգորյանը (9-4 դասարան)։ Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։ Բազմազբաղ քվանտականներին միջոցառման ողջ ընթացքին ուղիղ միացմամբ հետևելու հնարավորություն էր տրված վարժարանի յութուբյան ալիքում՝ Տարվա ամփոփում և պարգևատրում - YouTube :
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College