IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 10-2 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ

30.12.2021
«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ 10-2 ԴԱՍԱՐԱՆԻ ԹԻՄԸ
«Քվանտ» վարժարանի հիմնադրման առաջին իսկ տարիներից ուսումնադաստիարակչական գործընթացի անբաժան ուղեկիցն են դարձել ինտելեկտուալ մրցույթները, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի «Բրեյն-ռինգ» խորագիրը կրող ամենամյա մրցույթը: Մրցույթի կազմակերպիչները մշտապես շեշտը դնում են թե՛ իմացության և թե՛ տրամաբանական-վերլուծական հարցերի վրա: Խաղն անցկացվում է թիմային սկզբունքով, և յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ թիմ: 2021-2022 ուստարվա «Բրեյն-ռինգ» խաղի առաջին հանդիպումը տեղի ունեցավ ս/թ նոյեմբերի 20-ին՝ 5-8-րդ դասարանների թիմերի միջև։ Այդ մրցապայքարում հաղթեց 8-4 դասարանը, օրվա լավագույն խաղացող ճանաչվեց 7-1 դասարանի սովորող Գագիկ Ղազարյանը։ Ապա ուժերը փորձեցին հիմնական դպրոցի 9-րդ և ավագ դպրոցի 10-րդ դասարանների խմբերի ներկայացուցիչները։ Հաղթեց 10-2 դասարանը, լավագույն խաղացողը 9-4 դասարանի սովորող Նարեկ Գրիգորյանն էր։ Վերջում մրցեցին 11-12-րդ դասարաններում սովորողները․ այդ փուլում հաղթեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի սովորողներից ձևավորված խումբը, լավագույն խաղացող ճանաչվեց Ալեքսանդր Ազիբեկյանը։ Խաղի եզրափակիչ փուլում մրցում էին տարբեր տարիքային խմբերում հաղթած դասարանների սովորողներից կազմված թիմերը։ Մեկական թիմ էլ ձևավորեցին բոլոր խաղերի լավագույն խաղացողները և ուսուցիչները։ Թեժ պայքարի արդյունքում թիմերը ցուցաբերեցին բավականին հետաքրքիր խաղ, սակայն բացարձակ հաղթող ճանաչվեց 10-2 դասարանի թիմը (դասղեկ՝ Գ․ Աղաբաբյան)։ Խաղի վերջում հանձնաժողովն ընտրեց լավագույն խաղացողին։ Այս կոչմանն արժանացավ ողջ ընթացքում իր գիտելիքներով և ակտիվությամբ աչքի ընկած Նարեկ Գրիգորյանը (9-4 դասարան)։ Շնորհավորում ենք թե՛ մասնակիցներին, թե՛ հաղթողներին։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College