IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՏԱՍՆՅԱԿԸ ԿՐԿԻՆ ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊՈՍԸ․․․

18.12.2021
ՔՎԱՆՏԱԿԱՆ ՏԱՍՆՅԱԿԸ ԿՐԿԻՆ ՆՎԱՃԵՑ ՕԼԻՄՊՈՍԸ․․․
Տարեվերջն ամփոփում ենք հերթական փայլուն հաղթանակով։ Անգամ համավարակը չի խանգարում օլիմպիական քվանտականներին․ նրանք եռանդուն պարապում են և քվանտականին հատուկ կեցվածքով հանդես գալիս միջազգային կարևոր ստուգատեսներին։ Մեգապոլիսների միջազգային ամենամյա օլիմպիադայում ևս քվանտական տասնյակը փայլուն հանդես եկավ։ Համավարակով պայմանավորված՝ օլիմպիադան կազմակերպվեց առցանց եղանակով։ Աշխարհի մի շարք երկրների շուրջ 50 թիմերի հետ մրցելով՝ «Քվանտ» վարժարանի՝ 8 պատանուց կազմված թիմը 51 միավորով գրավեց առաջին տեղը։ «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Ինֆորմատիկա» առարկաների գերազանց իմացությամբ աչքի ընկան 9-12-րդ դասարաններում սովորող քվանտականները։ Վարժարանի հավաքականի կազմում ընդգրկված պատանիներից Համլետ Պետրոսյանն (11-րդ դասարան) ու Վահե Սահրադյանը (10-րդ դասարան) մասնակցեցին մաթեմատիկայի, Ավետիք Նավոյանը (12-րդ դասարան), Համլետ Աբրահամյանը (ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարան)՝ ֆիզիկայի, Յուրի Պետրոսյանը (11-րդ դասարան), Սոնա Սաղեյանը (12-րդ դասարան)՝ քիմիայի, Հայկ Աղայանը (11-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (9-րդ դասարան)՝ ինֆորմատիկայի օլիմպիադաներին։ Ուշագրավն այն է, որ երկու քվանտական էլ ընդգրկված էր Երևան քաղաքի թիմում։ 12-րդ դասարանի սովորող Արայի Խալաթյանը (ինֆորմատիկա) և 11-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանը (քիմիա) արժանացան արծաթե մեդալների՝ իրենց օլիմպիական մեդալների ընդգրկուն շարքը համալրելով ևս մեկով։ Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր քվանտականներին և խոր հավատով սպասում, որ օլիմպիական քվանտականները չեն խախտի տասնամյակներ առաջ ստեղծված գեղեցիկ ավանդույթը․ տարին կսկսեն և կավարտեն փառահեղ հաղթանակներով։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College