IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

«Քվանտ» վարժարանի աշակերտը և ուսուցիչը՝ «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից

15.11.2021
«Քվանտ» վարժարանի աշակերտը և ուսուցիչը՝  «Առաջին անգամ ընտրող» ծրագրի մասնակից
«Քվանտ» վարժարանում, ինչպես հանրապետության հանրակրթական մի շարք այլ հաստատություններում կազմակերպվեց ու հաջողությամբ իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը, որի միջոցով դպրոցականները ծանոթանում են ընտրությունների կարգին։ Ծրագիրը Հայաստանում ընտրական գործընթացին Եվրամիության ու Եվրոպայի խորհրդի աջակցության բաղադրիչն է։ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մեկնարկը վարժարանում նշանավորվեց մի շարք ուսուցիչների վերապատրաստմամբ, որը փայլուն իրականացրեց վարժարանի պատմության ամբիոնի բարձրակարգ, արհեստավարժ մասնագետ բ․գ․թ․ Ա․ Սիմոնյանը։ Վարժարանի դահլիճում կայացավ ավագ դպրոցի բոլոր աշակերտների` «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի շրջանակներում իրականացվող սիմուլյացիոն խաղերի մասնակից թեկնածուների քարոզարշավը։ Քվանտականները մասնակցեցին ընտրական գործընթացի՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ողջ ընթացքին` քվեարկելուց մինչև ընտրությունների արդյունքների հրապարակում: Առաջադրված 4 թեկնածուներից մեկն ընտրությունների նախօրեին ինքնաբացարկ հայտնեց։ Ընտրությանը մասնակցող բոլոր խմբերը մեծագույն պատասխանատվությամբ էին պատրաստվել քարոզարշավին՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց ծրագրային դրույթները, հանդես գալով կուսակցությունների հետաքրքիր անուններով և կարգախոսներով։ Նոյեմբերի 10-ին կայացավ ընտրությունը, և մասնակից երեք կուսակցություններից ձայների ճնշող մեծամասնությունը (123 ձայն) ստացավ 11-5 դասարանի սովորողների «ՄԵԿ» (Միասնական երիտասարդական կուսակցություն) կուսակցությունը, որի ցուցակի առաջին համարն էր Բենիկ Բալայանը։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները զգալիորեն կնպաստեն սովորողների իրավագիտակցության ձևավորմանը և վաղվա հասարակության ազնիվ ու արդար քաղաքացու կերտմանը։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College