IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ հենց դրանց շնորհիվ են ծնվում փայլուն գաղափարներ․․․

26.07.2021
Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ հենց դրանց շնորհիվ են ծնվում փայլուն գաղափարներ․․․
Ավարտվեց ուսումնական ևս մեկ տարի, որը, սակայն, էապես տարբերվում էր՝ պայմանավորված աշխարհին պատուհասած համավարակով և 44-օրյա պատերազմով։ «Քվանտ» վարժարանի՝ ողջ տարին մեծագույն ջերմեռանդությամբ աշխատած և իրենց կարևորագույն առաքելությունը փառքով կատարած մեր աշխատակիցները կարող են գնալ վաստակած հանգստի՝ ուսումնական մյուս տարվա աշխատանքները նույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։ Սակայն մինչ այդ տարվա ընթացքում վարժարանի կատարած աշխատանքները ամփոփելու նպատակով հրավիրվեց տարեվերջյան հավաք։ Ս․թ․ հուլիսի 18-21-ը «Քվանտ» վարժարանի՝ Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ուսումնական կենտրոնի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին վարժարանի տարբեր ամբիոնների մի շարք ուսուցիչներ։ Նպատակը տարեվերջյան ամփոփիչ սեմինարն էր, որի ընթացքում վեր հանվեցին կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ, բազմաշերտ քննարկումներ ծավալվեցին դրանց վերաբերյալ, փորձ արվեց գտնել զգալի հարցերի համակարգային լուծումներ՝ սկսած գնահատումից մինչև կրթական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանն ուղղված քայլեր, որոնք էլ ավելի ամբողջական կդարձնեն կրթությունը։ Հաշվետվությամբ հանդես եկան նաև ուսումնական մասի պատասխանատու Լևոն Ասատրյանը, ամբիոնների վարիչները՝ խոսելով առկա խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին։ Ուշագրավն այն էր, որ այս տարի, բացի վարժարանի տարբեր ամբիոնների ներկայացուցիչներից, կային նաև բանախոսներ։ Եռօրյա սեմինարի առաջին օրը չափազանց հետաքրքիր և արդիական թեմաներով հանդես եկան ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, սոցիոլոգ Ա․ Խաչիկյանը (թեմա՝ «Հետազոտությունների քանակական և որակական մեթոդները») և ՀՀ ԱԽ գրասենյակի վարչության նախկին պետ, ք․գ․թ․ Ա․ Բեգլարյանը (թեմա՝ «ՀՀ տեղեկատվական ոլորտի հիմնախնդիրները և մեդիագրագիտությունը»)։ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանի բանախոսությունը ևս՝ «Հոգևոր կրթության անհրաժեշտությունը հանրակրթական հաստատություններում» թեմայով, նույնպես չափազանց կարևորեցին բոլոր քվանտականները, և ծավալվեց բուռն քննարկում։ Մասնագիտական բարձր որակների ու մարդկային գեղեցիկ հարաբերությունների ներդաշնակ համադրությամբ սեմինարներն էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն էին դառնում։ Վարժարանի աշխատակիցների տարեվերջյան եռօրյա ամփոփիչ հավաքը, անշուշտ, կտա իր ցանկալի արդյունքները՝ լույսի ջահակիր քվանտականների համար բացելով նորանոր հորիզոններ։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College