IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Ազգային գեղեցիկ երգ ու խրոխտ պարի հնչյուններն են թևածում «Քվանտ» վարժարանում

09.06.2021
Ազգային գեղեցիկ երգ ու խրոխտ պարի հնչյուններն են թևածում  «Քվանտ» վարժարանում
Ազգի լինելության, ազգային դիմագծի պահպանման հարցում մեծապես կարևորվում է ազգային արժեհամակարգը, իսկ վերջինիս կարևորագույն բաղադրիչներն են ազգային երգն ու պարը։ Հենց դրանք են արտահայտում յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: «Քվանտ» վարժարանում անհատի ձևավորման, կայացման հարցում մշտապես կարևորում են սովորողներին ազգային ավանդույթների մասին գիտելիքներով զինելը, դրանց արժանի կրողը դարձնելը։ Հենց այդ նպատակով էր կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը։ Վարժարանի՝ տարբեր տարիքային խմբերի մի շարք աշակերտներ նախապես սովորել էին Համբարձման տոնին նվիրված երգեր ու պարեր։ Հրավիրված էին տեր Եսայի քահանան, ով իր իմաստուն խոսքով արժևորեց ազգայինի դերը հայ մարդու կյանքում, նաև ազգային երգ ու պարը արժանիորեն ներկայացնող, քարոզող խումբ։ Վարժարանի բակում իսկական տոնախմբություն էր։ Համբարձման տոնին նվիրված բոլոր ծեսերը փայլուն կերպով իրականացվեցին։ Մեծ խանդավառություն առաջացրեց հատկապես վիճակ հանելու գեղեցիկ ավանդույթը։ Ժողովրդական երգ ու պարին գործուն մասնակցություն ունեցան նաև ուսուցիչները։ Քվանտականները իրենց խորին երախտագիտությունն են հայտնում վարժարանի երգի ուսուցչուհի Արաքս Հովակիմյանին։ Հենց նա էր նախաձեռնել այս հիանալի միջոցառումը։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումներ հաճախ կկազմակերպվեն վարժարանում՝ կերտելով իսկական հայի ազնիվ ու ճիշտ կերպարը։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College