IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

Քվանատականը գիտության առաջատարների շարքում է նաև աշխարհում․ քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» մեծապես տպավորել է գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին․․․

23.05.2021
Քվանատականը գիտության առաջատարների շարքում է նաև աշխարհում․ քվանտականների ստեղծած «Արհեստական քիթը» մեծապես տպավորել է գիտության համաշխարհային փառատոնի կազմակերպիչներին․․․
Հաղթական մայիսը փառահեղ մի հաղթանակ էլ ավելացրեց «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ․ քվանտական պատանիները Միջազգային գիտատեխնիկական փառատոնում (ISEF) փայլուն հաղթանակ են տարել՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում։ Հայաստանն այս տարի առաջին անգամ էր մասնակցում այդ փառատոնին։ Միջազգային կարևորագույն այդ միջոցառմանը մեր երկիրը ներկայացնում էր երկու խումբ, որոնցից մեկը «Քվանտ» վարժարանի թիմն էր։ Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Դավիթ Գյուլամիրյանը, Կարեն Ալեքսանյանը և Ռոբերտ Սիմոնյանը ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ և արհեստավարժ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ մեկ ամիս առաջ հաղթել էին գիտության համադպրոցական փառատոնի Հայաստանի փուլում։ Հիշեցնենք, որ խումբը ներկայացրել է չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ»։ Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում առավելագույն միավոր հավաքած երկու խմբերից մեկը հենց քվանտականների թիմն էր։ Քվանտականների ստեղծած սարքը՝ հոտեր տարբերակող «Արհեստական քիթը», գրավեց մրցատյանի բոլոր անդամների ուշադրությունը, իսկ խմբի անդամների՝ Կարեն Ալեքսանյանի, Դավիթ Գյուլամիրյանի, Ռոբերտ Սիմոնյանի և նրանց փայլուն ղեկավարի՝ Գրիգոր Աղաբաբյանի գիտական հզոր ներուժը հիացրեց բոլորին․․․ Քվանտականների պնդմամբ իրենց ստեղծած սարքը կարող է կիրառելի լինել տարբեր ոլորտներում, օրինակ՝ գործարաններում պայթյունավտանգ գազերի արտահոսքը կանխելու։ Սարքը տարբերակում է նաև մարդկանց արտաշնչած օդը, ինչը բժշկության մեջ հիվանդություններն ախտորոշելու հնարավորություն կտա: Այն կարող է օգտակար լինել նաև օծանելիքներ ընտրելիս։ Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական հզոր թիմին գիտության միջազգային փառատոնում ունեցած փայլուն հաղթանակի համար և մաղթում նորանոր նվաճումներ՝ ի բարօրություն հարազատ կրթօջախի և մեր երկրի։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College