IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

The young “Quant” students, following the beautiful tradition established many years ago, have started this year with vi...

ՆՈՐ ՍԿԶԲԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ․․․

14.01.2021
ՆՈՐ ՍԿԶԲԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ․․․
Յոթ մասնակից և յոթ մեդալ միջազգային նույն օլիմպիադայից... Եթե կա աշխարհում մրցունակ լինելու սրբազան գաղափար, պայքարելու կամք, ապա ոչինչ չի կարող խանգարել դրանց իրականացմանը։ Ասվածի փայլուն վկայությունը օլիմպիական քվանտականների՝ տարվա հաղթական մեկնարկն է․․․ Սույն թվականի հունվարի 7-13-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացավ Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան՝ «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Հայաստանից մասնակցեցին 3 թիմեր, որոնցից 1-ը՝ «Քվանտ» վարժարանից (7 մասնակից), իսկ 2-ը՝ Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից (15 մասնակիցներ)։ Ուրախությամբ արձանագրենք, որ օլիմպիադայի՝ 20 երկրների 146 թիմերի 1006 մասնակիցների մեջ «Քվանտ» վարժարանը ներկայացնող 7 աշակերտն էլ փայլուն են հանդես եկել․ քվանտականներն արժանացել են 5 ոսկե և 2 բրոնզե մեդալների՝ մեծագույն խանդավառություն ու բարձր տրամադրություն պարգևելով ուսուցիչներին, ծանոթներին, բարեկամներին։ Ոսկե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայից՝ Լորետա Արզումանյանը (ՄԲ «Դիպլոմա», 12-րդ դասարան), «Ինֆորմատիկա» առարկայից՝ Ալեքսանդր Աբելյանը (12-րդ դասարան), Արայի Խալաթյանը (11-րդ դասարան), «Ֆիզիկա» առարկայից՝ Կարեն Մոսոյանը (ՄԲ «Դիպլոմա», 12-րդ դասարան), Դավիթ Գյուլամիրյանը (12-րդ դասարան)։ «Մաթեմատիկա» առարկայից բրոնզե մեդալների են արժանացել վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներ Համլետ Պետրոսյանը և Ռազմիկ Պարզյանը։ Արձանագրած փայլուն արդյունքի համար օլիմպիադայի ավարտին թիմային հաշվարկով «Քվանտ» վարժարանի թիմը զբաղեցրեց առաջին տեղը։ Ջերմորեն շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք մաղթում թե´ մեդալակիրներին, թե´ թիմերի ղեկավարներ, վարժարանի ուսուցիչներ Մաելս Ազիզբեկյանին, Վահագն Կարապետյանին, Ռուբեն Գևորգյանին, Էդուարդ Գրիգորյանին, թիմի ղեկավար Արաքսյա Մահտեսյանին և թե´ բոլոր քվանտականներին: Ուզում ենք հավատալ, որ այս փառահեղ հաղթանակը նոր լիցք կհաղորդի բոլորին ու առժամանակ կկոտրի համընդհանուր հուսահատության և ընկճվածության տրամադրությունները՝ մղելով նոր նվաճումների ու հաղթանակների նաև մեր կյանքի մյուս ասպարեզներում․․․
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College