IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ՀԵՏԱԶՈՏՈՂ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԹԵՄԱՆԵՐԻ ՔԱՌՈՒՂԻՆԵՐՈՒՄ․․․

25.06.2020
«Քվանտ» վարժարանում գործուն քայլեր են ձեռնարկում սովորողների մոտ հետազոտելու հմտություններ ձևավորելու, զարգացնելու համար։ Դրա լավագույն վկայություններից մեկն այն է, որ սկսած 2012 թ.-ից՝ վարժարանում իրականացվում է մի հետաքրքիր ծրագիր, որի շրջանակում վարժարանի բոլոր աշակերտները տարբեր առարկաներից ընտրում են թեմաներ և գրում են հետազոտական աշխատանքներ։ Կարող են գրվել ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքներ։ Յուրաքանչյուր աշխատանքի ղեկավար աչալրջորեն վերահսկում է հետազոտության ողջ ընթացքը՝ սովորողներին մղելով գիտական-հետազոտական արդյունավետ աշխատանքի և այդ ընթացքում մեծապես կարևորելով ակադեմիական ազնվության հարցը։ Ուսումնական տարվա ավարտին կազմակերպվում է հետազոտական աշխատանքների պաշտպանություն, և տարբեր առարկաների ամբիոնների կողմից լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակները վարժարանի տնօրենության կողմից պարգևատրվում են։ Այս ուստարվա երկրորդ կիսամյակում, արտակարգ իրավիճակով պայմանավորված, որոշակի անհարմարություններ առաջացան ուսումնական գործընթացի կազմակերպման գործում։ Սակայն դա ամենևին էլ չխանգարեց, որ քվանտականները իրենց հետազոտությունները պատշաճ ձևով իրականացնեն և տարբեր առարկաներից փայլուն պաշտպանություններ կազմակերպեն։ Այս տարի վարժարանում տարբեր առարկաներից պաշտպանել են 329 հետազոտական աշխատանք։ Ըստ սովորողների ներգրավվածության աստիճանի՝ առանձնանում են «Ֆիզիկա», «Պատմություն» և «Ինֆորմատիկա» առարկաները, որոնցից պաշտպանության են ներկայացվել համապատասխանաբար 55, 51, 45 աշխատանքներ։ Ուրախալի է այն, որ այս տարի առաջին անգամ աշխատանք է ներկայացվել նաև «Մեդիագրագիտություն» առարկայից, որի շրջանակում 8-րդ դասարանի սովորող Աշոտ Ավանեսյանը ներկայացրել էր հետազոտական աշխատանք՝ «Քվանտ» վարժարանի տարբեր տարիների՝ մեծ հաջողության հասած շրջանավարտների մասին։ Ստեղծված պայմաններում հետազոտական աշխատանքների պաշտպանության պատշաճ կազմակերպումը փայլուն վկայությունն է այն բանի, որ հետազոտական աշխատանք կատարելու մեծ ցանկություն ունեցողին ոչինչ չի կարող խանգարել, նույնիսկ արտակարգ իրավիճակը։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College