IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ

11.09.2017
Միջին և ավագ դպրոցի դասերը մեկնարկեցին լավագույնների պարգևատրմամբ
Սեպտեմբերի 11-ը շատերի համար սովորական, իսկ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցի սաների համար՝ նոր ուսումնական տարվա դասերի մեկնարկն էր։ Աշակերտներին տնօրինության անունից ողջունեց Արաքսյա Սիմոնյանը։ Նա մատնանշեց նախորդ ուստարվա ընթացքում քվանտականների հաջողությունները։ «Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և է՛լ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ և կոչ անում հենց այսօրվանից լծվել նոր գիտելիքների կուտակման գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասվում», իր խոսքում նշեց Ա․ Սիմոնյանը: Ավանդույթի համաձայն այս օրը հանրագումարի են բերվում նախորդ ուստարվա արդյունքները և պարգևատրվում են առավել արժանավորները՝ դառնալով  վարժարանի «Լավագույն աշակերտ» և «Լավագույն շրջանավարտ» մրցանակակիրներ։ Այս տարի այդ պատվավոր մրցանակներին արժանացան հինգ քվանտական․ «Լավագույն շրջանավարտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեց հանրապետական և միջազգային օլիմպիադաների բազմակի մեդալակիր Համլետ Միքայելյանը, «Լավագույն աշակերտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթեցին տարիներ շարունակ վարժարանի պատիվը ազգային և միջազգային մրցույթներում բարձր պահած Ալեքսանդր Կարալյանը, Աննա Մոսոյանը, Միքայել Եղիազարյանը և Արեգ Գրիգորյանը։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College