IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը

25.05.2017
Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը
Ավարտվեց կրտսեր քվանտականների կողմից շատ սիրված «Շաբաթվա հերոսը» ծրագիրը «Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը. չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը»: Ժան Ժակ Ռուսոյի այս խոսքերով են առաջնորդվում առաջին դասարանների դասվարները՝ ուսումնական տարվա սկզբին նախաձեռնելով «Շաբաթվա հերոսը» ծրագիրը։ Ամեն շաբաթ առաջին դասարանի աշակերտներից մեկը դառնում է հերոս, ընտրում է որևէ հոգեհարազատ թեմա և ներկայացնում ընկերներին․ Երկիր մոլորակից մինչև փոքրիկ միջատներ, վտանգավոր մանրէներից մինչև երաժշտական գործիքներ, անհետացած դինոզավրերից մինչև տարվա եղանակներ․․․ Թեմաները խիստ տարբեր են ու բազմազան։ Փոքրիկները մեծ ոգևորութամբ և պատրաստակամությամբ են պատրաստվում իրենց ելույթներին։ Ծրագրի շրջանակներում դասընկերները հնարավորություն են ունենում նաև իրենց ընկերոջն է՛լ ավելի լավ ճանաչելու, քանի որ դասի սկզբնամասում ներկայացնում են «շաբաթվա հերոսի» լուսանկարների շարքը, ուսուցիչները բնութագրում են իրենց աշակերտին, իսկ երեխաները՝ իրենց ընկերոջը։ Ծրագրի նպատակն է յուրաքանչյուր երեխայի` որպես անհատ, դասարանի կարևոր մասնիկ, հասարակության լավ անդամի ներկայացնելը և աշակերտների աշխարհաճանաչողությունն ընդլայնելը:  Աշխատանքը նպաստում է յուրաքանչյուր փոքրիկի մեջ վառ անհատականության զարգացմանը։   
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College