IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

22.05.2017
Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր Հայկական անկոտրում ոգու և պատմական մեր գոհարների հետ ևս մեկ անգամ առնչվելու հնարավորություն ունեցան «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Ռ. Արշակյանի, պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանի և իրենց ծնողների հետ: Մայիսի 14: Էքսկուրսիա և դաս-միջոցառում Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրում: Դաս այն մասին, թե ինչպես Մայիսյան հերոսամարտում հայերը ջախջախիչ հակահարվածով թուրք բռնակալներին ետ շպրտեցին մեր երկրի արևելյան հատվածից և հերոսացան՝ հայոց պատմության մեջ ևս մեկ փառավոր էջ ավելացնելով: Համաձայն բրիտանացի պատմաբան Քրիստոֆեր Ուոլկերի, եթե հայերը պարտվեին Սարդարապատի ճակատամարտում, ապա ամենայն հավանականությամբ Հայաստան անունը կհիշվեր որպես պատմական աշխարհագրական անվանում և ուրիշ ոչինչ: Բացի պատմական էքսկուրսից, աշակերտները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան նաև համալիրի ճարտարապետական լուծումներին, որոնք կատարել են նախագծի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը  և քանդակագործներ Արա Հարությունյանը, Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը:  Աշակերտների վրա անգնահատելի ազդեցություն ունեցավ թանգարան այցելությունը, որտեղ ծանոթացան հերոսամարտի մասնակիցների անձնական իրերին, գրառումներին, տեսան լուսանկարներ, որոնք խոսուն վկաներն են համահայկական հերոսամարտի:  Էքսկուրսիան բովանդակալից էր ու ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանող կարևորագույն քայլ:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College