IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ

07.05.2017
06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ
06.05.2017 «Քվանտի շրջանավարտ» հիմնադրամի գործունեությունը մեկնարկեց մրցանակաբաշխությամբ Սույն թվականի մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանի և «Քվանտի շրջանավարտ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվեց մաթեմատիկա առարկայի օլիմպիադայի քաղաքային փուլում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների մրցանակների շնորհման արարողությունը։ Արդեն շուրջ քառորդ դար է, ինչ ցանկանալով բացահայտել տաղանդավոր երեխաների՝ «Քվանտ» վարժարանը մաթեմատիկա առարկայից կազմակերպում է «Օժտված երեխաներ» մրցույթը՝ հանդես գալով չափազանց կարևոր ու ինքնատիպ մի նախաձեռնությամբ։ Այդ մրցույթի հաղթող աշակերտները վարժարանում անվճար սովորելու հնարավորություն են ստացել, որից հետո ուսումնառությունը փայլուն կերպով շարունակել են ինչպես մեր հանրապետության, այնպես էլ աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում։ Նրանցից շատերը արդեն իսկ դարձել են իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ և աշխատում են արտերկրի մի շարք հեղինակավոր կազմակերպություններում։ Օժտված երեխաների մրցույթի՝ տարբեր տարիների մի շարք հաղթողներ (հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Ժիրայր Ավետիսյան, գործադիր տնօրեն՝ Վահագն Եղիկյան, անդամներ՝ Արտավազդ Մինասյան, Մկրտիչ Սողոմոնյան․․․), որոնք արդեն լրջագույն հաջողությունների են հասել, մի շարք նվաճումներ արձանագրել, որոշել են ստեղծել բարեգործական հիմնադրամ, որի հիմնական նպատակն է օգնել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին։ Եվ քանի որ հիմնադրամի ստեղծումը համընկավ մաթեմատիկայի՝ 2017 թ․ օլիմպիադայի քաղաքային փուլին, որն անցկացվում էր «Քվանտ» վարժարանում, հիմնադրամի ներկայացուցիչները որոշեցին առաջին միջոցառումը նվիրել հենց այդ օլիմպիադայում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College