IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Մեդիագրագետ քվանտականները

27.11.2019
Մեդիագրագետ քվանտականները
«Քվանտ» վարժարանի 9-3 դասարանի աշակերտները հերթական հետաքրքիր օրն անցկացրին Հանրային հեռուստաընկերությունում: Դասղեկ Գոհար Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված շրջայցը նպատակաուղղված էր աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: Այցը նաև լավ առիթ էր քվանտականներին ծանոթացնելու երկրի գլխավոր հեռուստաընկերության գործունեությանը: Հանրային կապերի աշխատակիցների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում քվանտականները եղան Հանրային հեռուստաընկերության ինչպես նկարահանման, այնպես էլ հնչյունային, ձայնագրման և այլ տաղավարներում: Ոլորտի մասնագետները սիրով ներկայացրին հեռուստատեսային տարբեր նախագծերի պատրաստման գործընթացը, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում տարբեր մասնագիտություններին և դրանց նկատմամբ Հ1-ի ներկայացրած պահանջներին: Շրջայցն ավարտվեց Հանրայինի մասին պատմող ֆիլմը դիտելով, որից հետո աշխատակիցները սիրով պատասխանեցին հետաքրքրասեր քվանտականների կողմից հնչած բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում ուղղված էին եթերում ցուցադրվող հեռուստատեսային նախագծերի ընտրության չափորոշիչներին, Հանրայինի կողմից իրականացվող կադրային և գովազդային քաղաքականությանը: Այցը շատ տպավորիչ էր: Քվանտականներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Հ1-ի ներկայացուցիչներին ջերմ վերաբերմունքի և փոխանցած տեղեկատվության համար: Վերջիններս խոստացան մոտ ապագայում քվանտականներին հրավիրել` նաև որևէ նախագծի նկարահանման գործընթացը դիտելու:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College