IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում

30.10.2019
Մի գունեղ օր հյուրընկալ Արագածոտնում
Աշնանային մի գունեղ օր «Քվանտ» վարժարանի 8-3 դասարանի աշակերտները դասղեկ Կ․ Թովմասյանի ուղեկցությամբ հյուրընկալ Արագածոտնում էին։ Կազմակերպվել էր հերթական էքսկուրսիան։ Ընտրված երթուղին չափազանց ընդգրկուն էր։ Քվանտականները եղան ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից մեկում՝ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում և շատ տպավորվեցին նրա ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով։ Դասղեկ Կ․ Թովմասյանը արժեքավոր տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ «Քվանտ» վարժարանի սովորողները եղան նաև Հովհաննավանքում։ Նրանք մեծապես հետաքրքրված էին պատմական այն ժամանակաշրջանով, երբ ստեղծվել է վանքը, որ նաև հայոց հնագույն գրչության կենտրոններից մեկն է։ Սաղմոսավանքը հաջորդ կանգառն էր։ Բարձրադիր գեղատեսիլ վայրում գտնվող այդ վանքը աչքի ընկավ իր վեհությամբ, գրավչությամբ։ Երեխաները համակ ուշադրությամբ լսում էին դասղեկի մեկնաբանությունները․ որոշ դեպքերում իրենք էին ներկայացնում հետաքրքիր փաստեր՝ ամբողջացնելով պատկերը։ Ապարանի պատմության ու մշակույթի կարևոր հուշարձաններից մեկում ևս եղան քվանտականները․ խոսքը «Վերածնունդ» հուշահամալիրի մասին է։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի հիշատակին։ Տառերի պուրակում մեծ էր քվանտականների ոգևորությունը․ յուրաքանչյուրը փորձում էր գտնել իր անվան սկզբնատառը։ Բոլորը տպավորված էին հայոց այբուբենի քարեղեն վեհությամբ։ Հիշարժան տպավորություններով, լի աշնան արևով, վառ զգացողություններով, վերագտած էներգիայով ու ներդաշնակությամբ քվանտականները վերադարձան տուն։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College