IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Դասը վարում է «Քվանտ» վարժարանի շրջանավարտը․․․

29.10.2019
Դասը վարում է «Քվանտ» վարժարանի շրջանավարտը․․․
Օրերս «Քվանտ» վարժարանում էր ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտ Հրաչ Հայրապետյանը։ Եվրոպայի առաջատար համալսարաններից մեկում սովորող մեր սանը կարճ ժամանակով հայրենիքում էր և մինչ մեկնումը հարմար առիթը օգտագործել էր՝ հարազատ վարժարան գալու, սիրելի ուսուցիչներին տեսնելու, նաև վարժարանի հիմնականում ավագ դասարաններում սովորող պատանիների հետ դաս-հանդիպում անցկացնելու։ Դասի համար ընտրվել էր մի քանի թեմա։ Հրաչը ներկայացրեց իր անցած ուղին, խոսեց իրեն բաժին հասած դժվարությունների, արձանագրած հաջողությունների մասին, կարևոր խորհուրդներ տվեց, որոնց հետևելու դեպքում կրտսեր քվանտականները ևս կարող են լուրջ հաջողության հասնել։ Ապա անցավ բուն դասախոսությանը՝ խոսելով արհեստական բանականության, համակարգչային և համացանցային անվտանգության համակարգերի մասին։ Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ նրա ասածները մեծապես հետաքրքրեցին թե ավագ դասարանների սովորողներին, թե 8-րդ դասարանում սովորող մի խումբ պատանիների։ Դրա վկայությունն այն էր, որ դասախոսությունն ինչ-որ պահից վերածվեց բուռն քննարկման։ Հնչած հարցադրումներին Հրաչը փորձեց տալ սպառիչ պատասխաններ։ Դաս-քննարկման ավարտին Հրաչը իր կրտսեր ընկերներին հորդորեց շատ լավ սովորել բոլոր առարկաները, անիմաստ չվատնել ամենաթանկ կապիտալը՝ ժամանակը, և խորապես համոզված լինել, որ հաջողությունները երկար չեն սպասեցնի։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College