IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Քվանտականի դիտակետում Հայաստանի պատմական վայրերն են...

25.10.2019
Քվանտականի դիտակետում Հայաստանի պատմական վայրերն են...
«Քվանտ» վարժարանի 10-6 դասարանի սովորողները դասղեկ Ա. Խերանյանի ուղեկցությամբ մեր հայրենիքի գեղեցիկ ու տեսարժան անկյուններից մեկում են: Կազմակերպվել է մի գեղեցիկ էքսկուրսիա, որի երթուղին չափազանց ընդգրկուն է: Քվանտականները Աղձքում են՝ Արշակունիների դամբարանում: Քվանտականներին ուղեկցող աղջիկը ներկայացնում է արժեքավոր տեղեկություններ պատմությունից: Քվանտական պատանիները մեծապես հետաքրքրված են հայ արքայական դինաստիաներից մեկի՝ Արշակունիների, նրանց դամաբարանի վերաբերյալ պատմություններով, բայց շատ դեպքերում պատմական ժամանակաշրջանի վերաբերյալ իրենց գիտելիքներով հետ չեն մնում ուղեկցողից՝ հաճելիորեն զարմացնելով նրանց: Հաջորդ կանգառը Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում գտնվող Տեղերի (Դղերի) վանական համալիրն է: XIII դարի այս կառույցին վերաբերող տեղեկատվությունը ևս հետաքրքրում է 10-6-ի սովորողներին: Էքսկուրսիան ամբողջացավ Ամբերդի ամրոց այցելությամբ: Բերդապարիսպների բարձրությամբ հմայված քվանտականները խորապես համոզված են, որ հայ ոգու տոկունությունը հենց դրանով է պայմանավորված: Պատմական հարուստ գիտելիքներով հարստացած և մեր բնաշխարհի գեղեցկությամբ հմայված քվանտականները վերադառնում են տուն:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College