IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

«Քվանտ» վարժարանի ուսուցիչը փայլուն ներկայացավ «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին

22.10.2019
«Քվանտ» վարժարանի ուսուցիչը փայլուն ներկայացավ  «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին
Մեկնարկեց անգլերենի ուսուցիչների և դասավանդողների համաժողովը: Այն կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուներ «Դասավանդում հանուն հաջողության» խորագիրը: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավաստիացրեց, որ իրենք մեծապես կարևորում են անգլերենի դասավանդման բարելավումը, իսկ քանի որ դա ավելի լավ կարող են իրականացնել հենց անգլերենի ուսուցիչները, ուստի իրենց նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին, նրանց զինել մեթոդական բազմազանությամբ: Համաժողովի շրջանակում դասախոսություններ ներկայացրին և հետաքրքիր աշխատանքներ իրականացրին ինչպես արտերկրից ժամանած մասնագետները, այնպես էլ Հայաստանի կրթական հաստատություններից ընտրված մասնագետները: Ընտրված մասնագետների շարքում էր նաև «Քվանտ» վարժարանի անգլերենի ամբիոնի երիտասարդ, բայց ինքնատիպ ու բանիմաց ներկայացուցիչներից մեկը՝ Քրիստինե Տոնոյանը: Նա համաժողովի մասնակիցներին տպավորեց իր բազմաշերտ ու բացառիկ ասելիքով, նրանց ևս հաղորդակից դարձրեց իր փորձին՝ դրանով մեկ անգամ ևս հաստատելով այն պնդումը, որ վարժարանի ուսուցիչները ոչ միայն արարող են, ստեղծագործող, մեթոդական հարուստ զինանոցով, այլև պատրաստակամ են իրենց իմացածը հաղորդելու այլոց:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College