IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից

20.04.2017
 Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից
21.04.2017 Վարժարանի սաները՝ ԵԽ ծրագրի մասնակից Ապրիլի 15-ին «Քվանտ» վարժարանի հոսքային դասարանների շուրջ 100 աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ ճանաչողական բնույթ կրող «Առաջին անգամ ընտրող» սեմինար-ընտրախաղը, որը ՀՀ ավելի քան 100 ավագ դպրոցներում կազմակերպվում է Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ԵԽ ՔԴԵԴ) կողմից: Սեմինարը վարելու համար նախապես վերապատրաստվել էին վարժարանի պատմության ամբիոնի ուսուցիչներ Արաքսյա Սիմոնյանը և Միքայել Մալխասյանը: Սեմինարի ընթացքում աշակերտները նախ հնարավորություն ունեցան տեսական գիտելիքներ ձեռք բերելու ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների մասին: Պատմության ամբիոնի մեկ այլ ուսուցիչ Սուրեն Պապիկյանն էլ, գործընկերների խնդրանքով միանալով սեմինարին, մասնակիցներին ներկայացրեց ներկայումս ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու գործնական ընթացակարգը: Սեմինարի ընտրախաղային հատվածում կազմակերպվեցին ԱԺ ընտրություններ, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 6 «քաղաքական ուժեր»: Աշակերտներից 5-ական հոգի հանդես եկան որպես դիտորներ, վստահված անձինք, լրագրողներ, ընտրատեղամասի աշխատակազմի և ընտրական հանձնաժողովի անդամներ: Ընտրությունների արդյունքում վարկանիշային կարգով «ԱԺ պատգավոր» ընտրվեցին առավելագույն ձայներ ստացած ուժերի երկու ներկայացուցիչներ՝ 11-րդ դասարանի աշակերտ Ստեփան Միրզոյանը և 10-րդ դասարանի աշակերտուհի Մարիետտա Գաբրիելյանը՝ ստանալով 23-ական քվե: Նրանց մոտակա մրցակից Ալբերտ Հակոբյանն ստացավ 16 քվե: Ընտրախաղին հետևում էին ԵԽ ՔԴԵԴ տնօրեն Արմեն Զաքարյանը, վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Սեյրան Սուվարյանը, այլ ուսուցիչներ և ՄԲ մի խումբ աշակերտներ:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College