IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ՄԱՅՐ ՀՈՂԻ ԿԱՆՉՈՎ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԿԱՐՈՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ՝ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ

12.10.2019
«Քվանտ» վարժարանի շրջանավարտներից շատերը սովորում են աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, արձանագրում են լրջագույն հաջողություններ, դառնում են իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ, բայց նրանց ամենամեծ առաքինություններից է այն, որ երբեք չեն մոռանում այն ճանապարհը, որով անցել են այդ հաջողություններին հասնելու ճանապարհին։ Հենց առաջին հնարավորության դեպքում թեկուզ կարճ ժամանակով նրանք գալիս են հայրենիք, կարոտի կանչով՝ նաև հարազատ կրթջախ։ Ուսումնական այս տարեսկիզբը բացառություն չէր։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի՝ 2017 թվականի շրջանավարտներ Նարինե Դավթյանը(UCL), Ռուդիկ Գրիգորյանը (ICL) և Արեգ Մինասյանը (Բրիստոլի համալսարան) արձակուրդն անցկացրել էին հայրենիքում և մինչ մեկնումը եղան նաև հարազատ կրթօջախում։ Նրանք հանդիպեցին ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող իրենց կրտսեր ընկերների հետ, կարևոր խորհուրդներ տվեցին և հայտնեցին իրենց պատրաստակամությունը հարկ եղած դեպքում օգնելու։ Օրեր անց սիրելի ուսուցիչներին տեսնելու, նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին իր փորձին հաղորդակից դարձնելու էր եկել Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի Լուսյա Մանուկյանը՝ մարդ, որ աշխարհի առաջատար համալսարաններից մեկն է ընդունվել առավելագույն՝ 45 միավորով, և այժմ այնտեղ սովորող 4 հայ ուսանողներից մեկն է։ Նա չափազանց կարևոր տեղեկատվություն ներկայացրեց թե մինչբուհական, թե համալսարանական ուսումնառության վերաբերյալ։ Վարժարանի միջազգային ծրագրով սովորողների համար չափազանց ոգևորիչ էր լավագույն շրջանավարտների այցը։ Ուզում ենք հավատալ, որ նրանցից ստացած դրական լիցքերը մեծապես կոգևորեն ու նոր եռանդ կհաղորդեն իրենց։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College