IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ...

21.09.2019
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ  ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ...
«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է։ Այս տարի ևս բացառություն չէ։ Անկախ երկրի վաղվա քաղաքացին պիտի քաջածանոթ լինի հայրենի բնաշխարհի ամեն քար ու թփին, իր կամքը կոփի հայրենյաց բարձունքները հաղթահարելով, սիրի իր երկիրն ու հայրենիքը: Հենց այդ նպատակով են «Քվանտ» վարժարանում արդեն տարիներ շարունակ կազմակերպվում արշավներ, որոնք նվիրվում են ՀՀ Անկախության օրվան: Սեպտեմբերի 21-ին արշավ էր կազմակերպվել վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողների, նրանց ծնողների և ուսուցիչների համար: Մեր հայրենիքի ամենաչքնաղ վայրերից մեկում՝ Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում աշխույժ եռուզեռ է: Հենց այդտեղից էլ տրվեց արշավի մեկնարկը: Արշավի մասնակիցներից յուրաքանչյուրը իր սրբազան պարտքն է համարում հաղթահարել բարձունքը՝ այդպիսով իր փոքրիկ ներդրումն ունենալ հայրենաճանաչությանն ուղղված այս չափազանց կարևոր միջոցառմանը: Ավագ դասարանների սովորողները ևս կմասնակցեն ՀՀ Անկախության օրվան նվիրված արշավին, բայց արդեն հաջորդ շաբաթ:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College