IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ԵՐԲ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

26.02.2019
ԵՐԲ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՍ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանին և Գրքի օրվան նվիրված տոնը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց ևս մեկ հետաքրքիր միջոցառմամբ: Վարժարանի 9-1 դասարանի աշակերտները հյուրընկալել էին Շենգավիթի համայնքի ոստիկանության վետերանների խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Հակոբ Մկրտչյանի գլխավորությամբ: Թումանյանական շնչով ու անմահ ստեղծագործություններով տրվեց հանդիպման մեկնարկը: Աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին ներկայացնում հանճարեղ լոռեցու ստեղծագործությունները՝ ավագ սերնդի ներկայացուցիչներին հավաստիացնելով, որ յուրացրել են մեծ բանաստեղծի՝ ազնիվ ու ճիշտ ապրելու բոլոր պատգամները: Վետերանների խորհրդի անդամները տպավորված էին քվանտականների խոսքով: Նրանք դատարկաձեռն չէին եկել. երեխաներին հանձնեցին գրքեր՝ խորհուրդ տալով գրքից երբեք չհեռանալ, նրա միջոցով բացահայտել նոր հորիզոններ: Հանդիպումն ավարտվեց ջերմ ու հաճելի մթնոլորտում: Թե´ աշակերտները, թե´ հյուրերը ակնկալում էին նորանոր հանդիպումներ:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College