IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ...

26.02.2019
ՔՎԱՆՏԱԿԱՆԻ  ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝  ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ...
Գրքի տոնին նվիրված միջոցառումների շարքում իր բացառիկությամբ առանձնանում է փոքրիկ քվանտականների մի հրաշալի նախաձեռնություն, որն ուներ «Գիրքն անգին է» խորագիրը: Մայրենիի օրվան ընդառաջ «Քվանտ» վարժարանի հիմնադիր դպրոցի սովորողները այս տարի նույնպես պատրաստեցին գրքեր։ Ուշագրավն այն էր, որ այս տարի երեխաները որոշեցին կազմակերպել ցուցահանդես-վաճառք, վաճառել իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրել բարեգործության։ Փոքրիկ քվանտականների այս հիանալի նախաձեռնությունը ունի կարգախոս՝ «Բարեգործություն՝ հանուն զարգացման»։ Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը տրամադրվեց «Քվանտ» վարժարանի լավագույն բարեկամ «Կողբ» հիմնադրամի՝ Տավուշի մարզում «Թումո» կենտրոն բացելու ծրագրին։ Ուրախալին այն է, որ 3 օրվա համար նախատեսված ցուցահանդես-վաճառքի մի քանի տասնյակի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում: Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College