IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․

19.11.2018
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․
Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փոխանակման շնորհիվ։ «Քվանտ» վարժարանը մշտապես կարևորել է համագործակցությունը ինչպես մեր հանրապետության, այնպես էլ արտերկրի կրթական այլ հաստատությունների հետ։ Նմանատիպ համագործակցության փայլուն մի օրինակ է ՌԴ թիվ 1329 դպրոցի հետ գործընկերությունը։ Օրերս Հայաստան է ժամանել այդ դպրոցի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող ուսուցիչների և աշակերտների՝ 16-հոգանոց պատվիրակությունը։ Այցելության մեկնարկը տրվեց վարժարանի հյուրընկալ հարկի տակ․ հենց առաջին օրը ռուսական դպրոցի և վարժարանի աշակերտների հետ հետաքրքիր ու բացառիկ դասեր անցկացրին անգլերենի, էկոնոմիկայի, հոգեբանության ուսուցիչները, ապա շրջայց կատարեցին վարժարանի տարածքում, եղան տարբեր մասնաշենքերի հետաքրքիր հատվածներում։ Երկու դպրոցների սովորողները հանդես եկան իրենց հաստատությունների մասին պատմող պրեզենտացիաներով։ Ռուս աշակերտները իրենց հայ ընկերներին հանձնեցին նվերներ։ Ռուսական դպրոցի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում կլինեն շուրջ մեկ շաբաթ և գերհագեցած գրաֆիկով կկազմակերպեն իրենց աշխատանքները։ Վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները նախաձեռնել են նաև տարբեր էքսկուրսիաներ թե´ Երևանում, թե´ Հայաստանի տարածքում՝ փորձելով հյուրերին ծանոթացնել մեր տեսարժան վայրերին։ Եկող տարվա ամռանը նույն այդ համագործակցության շրջանակում վարժարանի պատվիրակությունը կհյուրընկալվի ՌԴ միջազգային դպրոցում։ Ուզում ենք հավատալ, որ «Քվանտ» վարժարանի ու ռուսական թիվ 1329 դպրոցի համագործակցությունը չափազանց արդյունավետ կլինի և կվերածվի ջերմ բարեկամության՝ երկու կողմերին էլ մղելով նորանոր բացահայտումների ու նվաճումների։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College