IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

03.10.2018
«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ  ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
«Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարան կատարած այցելության ժամանակ: Այցի նպատակը 2015 թվականից ՀՀ 10 ավագ դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների փորձնական ներդրման արդյունքների ներկայացմանը և ամփոփմանը մասնակցելն է։ Միջոցառմանը ներկա էին Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և «Յունիքոմփ», գործատուների միության, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցների («Քվանտ» վարժարան, Ա․ Շահինյանի անվ․ ֆիզմաթ դպրոց, Պոլիտեխնիկի ավագ դպրոց, «Ֆոտոն» վարժարան) ներկայացուցիչները: ՀՀ ԿԳ նախարարության և վերը նշված ընկերությունների միջև 2015 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի նպատակը ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակի բարձրացումն էր: Ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները իրենց խոսքում հաստատեցին, որ ՏՀՏ առարկաների ներդրումն ավագ դպրոցների բնագիտական հոսքերում օգտակար է և չափազանց կարևոր նշանակություն ունի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում: Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև «Քվանտ» վարժարանի՝ ՏՀՏ առարկայախումբն ուսումնասիրող աշակերտների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքի առանձնահատկություններին։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College