IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

ՈՒՍՏԱՐՎԱ ՈՍԿԵ ԱՎԱՐՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է․․․

01.07.2023
ՈՒՍՏԱՐՎԱ ՈՍԿԵ ԱՎԱՐՏԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է․․․
       Ս․թ․ հունիսի 26-28-ը Ինդոնեզիայում կայացավ կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը․ առաջին փուլը կազմակերպվել է առցանց։ Քվանտականները դարձյալ օլիմպիական բարձունքում են։
Ինդոնեզիայի գիտական միության կողմից կազմակերպված այդ օլիմպիադային մեր հանրապետությունը ներկայացնող 7 պատանիներից երեքը «Քվանտ» վարժարանի սովորողներ են։
      2 ոսկի և 1 բրոնզ՝ քվանտական օլիմպիականների արդյունքն է։ Ուստարվա Ոսկե ավարտը ապահովել են Խոսրով Ցականյանը և Տաթև Սիմոնյանը։ Կամունի Աբրահամյանը արժանացել է բրոնզե մեդալի։
       Եվս 2 ոսկի, 1 արծաթ և 1 բրոնզ Հայաստան են բերել կրթական այլ հաստատությունների հայ պատանիներ։
Հիշեցնենք, որ Խոսրով Ցականյանը և Կամունի Աբրահամյանը վերջերս քվանտականներին ուրախանալու մեկ այլ առիթ էին տվել՝ գիտության համադպրոցական օլիմպիադայի կենսաբանության բնագավառում արժանանալով առաջին կարգի և փառահեղ մի հաղթանակով ավելացնելով հարազատ կրթօջախի պատմությունը։
      Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, նրանց խմբի ղեկավար, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Գայանե Ղուկասյանին։ Մաղթում ենք նորանոր հաղթանակներ։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College