IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us Announcements
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

Announcements

Retakes
31.01.2026

Retakes

«Կողբ» հիմնադրամը՝ օժտված քվանտականների կողքին

18.12.2017
«Կողբ» հիմնադրամը՝ օժտված քվանտականների կողքին
Սկսած իր հիմնադրման օրվանից՝ 2013 թ․-ից,  «Կողբ» հիմնադրամը «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող «Օժտված երեխաների» մրցույթի հաղթողների կողքին է։ Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից լավագույններն արժանանում են հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակին, որն էլ լրացուցիչ խթան է հանդիսանում նրանց հետագա հաջողությունների համար։ Ս/թ դեկտեմբերի 15-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալվեց «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանը, ով «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթում հաղթող ճանաչված և հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քվանտականներին հանձնեց գումարները և կրթաթոշակի հավաստագրերը։ Այս տարի կրթաթոշակին արժանացել են վեց աշակերտներ՝ Կարախանյան Տիգրանը, Կարալյան Ալեքսանդրը, Արզումանյան Լորետան,  Սաղեյան Սոնան, Պարզյան Ռազմիկը և Դաղբաշյան Արմանը։ 2013 թվականին հիմնադրված և իր ակտիվ գործունեությունը 2014 թ․-ից ծավալած հիմնադրամը ստեղծվել է՝ Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով: www.koghb.com կայքը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալու և տրամադրելու ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով: Հիմնադրամը իր գործունեության ընթացքում արդեն հասցրել է կյանքի կոչել տասնյակ երիտասարդների և պատանիների երազանքները, որոնք առնչվում են կրթական և մշակութային բնագավառներին։ Հպարտությամբ նշենք, որ «Կողբի» հիմնադիր խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը «Քվանտ» վարժարանի առաջին շրջանավարտներից է (1991-1992 ուստարի) և վարժարանի առաջին ոսկե մեդալակիրը: Տնօրենության կողմից եզրափակիչ խոսքում փոխտնօրեն Լևոն Ասատրյանը նշեց, որ Արման Բարսեղյանի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությունը «վարակիչ» է դարձել, և այսօր մի շարք շրջանավարտներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու օժտված երեխաներին։ Հիշեցնենք, որ ամեն տարի վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթը հանրապետության մայրաքաղաքից և տարբեր մարզերից եկած տասնյակ աշակերտների հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ընդունվելու վարժարան և ստանալու որակյալ կրթություն, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում նրանց կյանքի հետագա հաջողությունների համար։
footer_logo
About Us
Admission
Schedule
Online School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College